Լրահոս

12.12.2018 11:23


26-ամյա զինծառայողը հրացանով կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել

26-ամյա զինծառայողը հրացանով կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել մարզերից մեկում։ Տեղի բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ««առնանդամի փոշտի և ձախ ազդրի վերին 1/3-րդի միջկողային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիավդնանոց տեղափոխվածը 26-ամյա Վարդան Շահնազարյանն է, ով նույն օրը, ժամը 16։40-ի սահմաններում իրենց տանը 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։ Նրա բնակության վայր մեկնելով՝ ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին և քննիչներին արդեն բացատրություն են տվել Վ. Շահնազարյանի հարազատները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Շահնազարյանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է։

Այս խորագրի վերջին նյութերը