Ոմանց համար զարմանալի, իսկ ոմանց համար էլ հասկանալի է այն, որ Մոսկվայից որևէ պաշտոնական արձագանք դեռ չկա Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Պուտինն աղմկոտ լռություն է պահպանում, ինչը շատ կոնկրետ բան է նշանակում և մտահոգիչ է, քանզի դա ցույց է տալիս, թե որքան մեծ է անվստահությունը Հայաստանի նկատմամբ ու որքան քիչ է հարգանքը հայաստանյան իշխանությունների հանդեպ՝ հակառակ Փաշինյանի ջանքերի ու պնդումների:
Պարզ է, որ մի օր կամ մի առիթով Պուտինը կշնորհավորի Փաշինյանին, բայց դա կլինի արարողակարգային ու ձևական մի բան, այլ ոչ թե բարեկամական:
Արևմտյան բոլոր հիմնական կենտրոններից դրական շեշտադրմամբ արձագանք կա: Բոլորն էլ շնորհավում են Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ ու պատրաստակամություն հայտնում աշխատել նրա հետ: Բայց արի ու տես, որ մեր գլխավոր ռազմավարական դաշնակցից ձեն-ձուն չկա: Ձեն չկա նաև Մինսկից, Աստանայից, Բիշկեկից ու Դուշանբեից:
ԵԱՏՄ և ՀԱՊԿ տիրույթից ու հատկապես Մոսկվայից տաք հետքերով շնորհավորանքի բացակայությունը շատ կոնկրետ մեսիջ է առ Նիկոլ Փաշինյան: Դա, թերևս, պայմանավորված է ինչպես միջտեսակային (ԵԱՏՄ-ում և ի դեպ նաև՝ Արևմուտքում, ընդունելի չէ «փողոցից մարդու» տեսակը պետության ղեկին, առավել ևս երբ այդ «փողոցայինը» գալիս է ու սկսում պետությանը վերաբերվել որպես տնամերձ բոստան) ու համակարգային խնդիրներով (Մոսկվային դուր չի գալիս, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների կողմնակից ազդեցիկ ուժ չկա, իսկ Փաշինյանի «արցունքներին» Մոսկվայում չեն հավատում), այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ կապված պատմությամբ:
Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Ինչպես հայտնի է, Պուտինը հրապարակավ բազմիցս հայտարարել է, որ կան պետության նախկին ու ներկա ղեկավարներ, որոնք իր մտերիմ ընկերներն են: Խոսքը մասնավորապես Իտալիայի նախկին վարչապետ Բերլուսկոնիի, Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի ու Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանի մասին է:
Ռուսական կողմը Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններին ընդգծված չեզոքություն պահեց՝ պաշտոնապես հայտարարելով, որ չի միջամտելու դաշնակից Հայաստանի ներքին գործերին: Փոխարենը Հայաստանից Մոսկվան ստացավ ՀԱՊԿ-ի գլխին բերած խայտառակությունը և հակառակ վենդետաներ չլինելու խոստման՝ Քոչարյանի կալանավորումը, ինչը Պուտինն ընկալել է որպես մարտահրավեր թե՛ անձնական մակարդակում, թե՛ համակարգային առումներով: Թե ինչ ռեակցիա կլինի այդ մարտահրավերին, դժվար է ասել: Առայժմ բավարարվում են Փաշինյանին (իմա՝ Հայաստանին) անկյունում նստացնելով կամ ղեկավարների շարքում ամենավերջին տեղը հատկացնելով, իսկ թե ինչ է հաջորդելու դրան, կարելի է կռահել:
Թե ինչո՞ւ էր պետք անձնական մտասևեռումների պատճառով թշնամանալ ռազմավարական դաշնակցի հետ, միայն Փաշինյանը կիմանա, մեկ էլ՝ հոգեվերլուծաբանները (չէինք ուզենա մտածել, որ Փաշինյանի վարքագիծը գեոպոլիտիկների ուսումնասիրման առարկա է):
Մոսկվայից Փաշինյանին Քոչարյանի պահով սկզբում արտգործնախարար Լավրովի շուրթերով հասկացրեցին (մինչև այդ թեման շոշափվել էր Փաշինյան-Պուտին փակ հանդիպման ընթացքում), հետո արդեն Պուտինն անձամբ շնորհավորեց Քոչարյանին ծննդյան կապակցությամբ: Բացի այդ՝ ՌԴ քաղաքական դաշտի ազդեցիկ գործիչ ու Պուտինի թիմակից Զատուլինը Երևանում հիմնադրված «Լազարևյան ակումբի» աշխատանքները փաստացի վերածեց Քոչարյանի պաշտպանության միջոցառման, իսկ նրա կալանավորումից հետո նույն Զատուլինը շատ կոշտ արտահայտվեց կալանավորման փաստի առիթով: Ու չնայած այդ ամենին՝ Քոչարյանին կալանավորում են:
Այդքանից հետո պարզ է, որ Կրեմլը ոչ միայն չի շտապում շնորհավորել, այլ նույնիսկ չի նկատում ընտրությունները. ռուսական հեռուստաալիքները գործնականում չեն անդրադարձել հայաստանյան ընտրություններին, իսկ թերթերն ու համացանցը հեղեղված են հակափաշինյանական գնահատականներով: Բոլորի մոտ կարմիր թելով անցնում է Պուտինի լռության ու Քոչարյանի կալանավորման ուղիղ կապի մասին գնահատականը: Մասնավորապես՝ Կրեմլի ազդեցության տակ գտնվող «Նովայա գազետան» բառացի է գրել այդ մասին:
«Надо отметить, что поздравлений с победой из Кремля Пашинян так и не дождался. Возможно, это связано с арестом второго президента Армении Роберта Кочаряна, которого связывает с Владимиром Путиным многолетняя дружба» («Հարկ է նշել, որ Կրեմլից Փաշինյանն այդպես էլ հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ չստացավ: Հավանաբար դա պայմանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, ում հետ Վլադիմիր Պուտինն ունի երկար տարիների ընկերական հարաբերություններ»),-նշված է ռուսական թերթի վերլուծականում: Ժողովրդական լեզվով ասած՝ ուղիղ խոսքն էշին են ասում:
Հարցն այն չէ, որ մեր կյանքի նպատակը պետք է լինի Պուտինից շնորհավորանք ստանալը կամ չստանալը: Հարցն այն է, որ մեր այս բարդ տարածարջանում, Ղարաբաղի հետ կապված զարգացումներում ու սպասվող լարված շրջանում մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դաշնակիցներ ունենանք ու հատկապես ՌԴ-ի հետ կարողանանք ճիշտ աշխատել, այլ ոչ թե ներքին կապրիզներով պայմանավորված արտաքին դաշտում մնանք մենակ ու հնարավորություն տանք մեր թշնամիներին, մասնավորապես՝ Ադրբեջանին օգտվել մեր կոպիտ սխալներից ու սեղմել մեր շուրջ օղակը:
Եթե Նիկոլ Փաշինյանի համար անձնական վրեժը, քաղաքական վենդետան, սեփական շահն ու «գըմփ-գըմփ-հո՛ւ» ոճի ներքին որոշումներն ավելի կարևոր են, քան Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, ապա թող «կրուտիտներ» չլինեն, թե բա Սասուն Միքայելյանը պարզապես սխալ է ձևակերպել իր միտքը: Սասունը ասել է այն, ինչ անում է Փաշինյանը: Իրենք մտածում են այդպես, թե ոչ, արդեն էական չէ:
Փաշինյանի քայլերը ցույց են տալիս, որ իրենց համար «թավշյա հեղափոխությունը» և դրա հետ կապված վենդետաներն ավելի մեծ արժեք են, քան Արցախի ազատամարտը: Նրանք, ամենայն հավանականությամբ, այդպես չեն մտածում, բայց այդպես է ստացվում: Արդյունքում կարող են տուժել և՛ Հայաստանը, և՛ Արցախը:
Մեկ բան ենք ուզում անպայման զգուշացնել. բոլորն էլ պետք է իմանան, որ մեր զույգ պետությունների համար խնդիրների առաջացման ու հնարավոր կորուստերի դեպքում պատասխանատվությունը լինելու է շատ դաժան ու չի ունենալու հայցային վաղեմություն, իսկ քաղաքական անմեղսունակությունը չի համարվելու որպես մեղմացուցիչ հանգամանք:
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին

Կորյուն Մանուկյան