Լրահոս

11.03.2010 17:25

«Ժառանգության» պատգամավորները հանդիպեցին Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, խմբակցության ղեկավար  Ստյոպա Սաֆարյանը, քարտուղար Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Անահիտ Բախշյանը Ազգային Ժողովի «Կարմիր դահլիճում» հանդիպեցին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պրն. Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ տեսակետները: Պատվիրակությանը ներկայացվեց կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Պատգամավորների կողմից նաեւ նշվեց ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը եւ նրա ներկայացուցիչների' որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցության կարեւորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։