Կարծիք

10.12.2018 19:18


Այսուհետ վարչապետն իր խոսքում ժողովուրդ բառն օգտագործելիս անպայման պետք է շեշտի՝ ժողովրդի կեսը

Այսուհետ վարչապետն իր խոսքում ժողովուրդ բառն օգտագործելիս անպայման պետք է շեշտի՝ ժողովրդի կեսը

Իմ քայլը դաշինքը ստացել է 70 տոկոս քվե։ Մնացած 30 տոկոսն էլ Սահմանադրության համաձայն կարող է լինել ընդդիմության մանդատները։ Այդ ի՞նչ հաշվարկներ են արել, որ 105 պատգամավորը դարձրել են 132։ Էդքան հարստացե՞լ ենք, որ 800 հազար դրամ աշխատավարձով կնոպկա սեղմողների թիվ ենք ավելացնում։

***

Կար ժամանակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հեղափոխության մաս էր։ Թե բա՝ ջուր էին հասցրել ցուցարարներին։
Հիմա ուզած-չուզած պիտի ընդդիմադիր խաղան՝ օրենքի պահանջն է։
Իսկ թե ինչպես է ՔՊ-ի նախկին դաշնակից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիրի հանդերձանք հագնելու, մնում է հարց։

***

2007-ին ԱԺ-ում 5 կուսակցություն էր։ 2017-ին՝ 4։ Հիմա՝ 3։ Ահա այսպես է արժեվորվում, դեմոկրատիան, բազմակարծությունը։

***

Սերժի ժամանակ ոստիկանները, պետական ծառայողներն ասում էին՝ Սերժն է նախագահը, պարտավոր ենք ՀՀԿ-ին ընտրել։ Այսօր նույն մարդիկ ասում են՝ Նիկոլն է վարչապետը, Նիկոլի կուսակցությանը պիտի ընտրենք։ Ասել է թե՝ ով չոբան, մենք անասուն։ Հետո որ ասում ենք նախիր՝ նեղանում եք։

***

Այսուհետ վարչապետն իր խոսքում ժողովուրդ բառն օգտագործելիս անպայման պետք է շեշտի՝ ժողովրդի կեսը։ Որովհետեւ էն մյուս կեսն իրեն չի ընտրել։

***

48 տոկոս մասնակցության դեպքում ուրախանալ 70 տոկոս հաղաթնակի համար անլուրջ է։ Ժողովրդի մի ստվար մասն արդեն չի հավատում ու չի վստահում ձեզ, հարգելի լորդեր եւ լորդուհիներ։

Վանիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը