ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն միաձայն հաստատվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում:
«Առավոտյան ժամը 08:00-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ավարտվել էին քվեարկության արդյունքների տվյալների մուտքագրումը համակարգիչ, որի հիման վրա էլ ԿԸՀ-ն նախնական արդյունքների վերաբերյալ կազմել է արձանագրություն»,-ասաց Մուկուչյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն,
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն,
Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն,
«Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն,
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն,
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն,
«Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն,
«Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն,
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:
ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն միաձայն հաստատվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում: