Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ
Սերժ,
Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ։
Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք, ի դեպ, ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը՝ շուրջ 15 երկիր:
Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով՝ հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից:
Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև՝ քաղաքական: Կարծում եմ՝ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը, ի դեպ, հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես:
Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես՝ հայրենասիրունությունից:
Ժամանակն, իհարկե, կբացահայտի իրականությունը, հուսով եմ՝ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս:

Լևոն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից