Ընտրությունների ամբողջական արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց արդեն հայտնի է հաղթողը: Դա «Բոլորին դեմ եմ» պայմանական անունը կրող կուսակցությունն է:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%, իսկ դա նշանակում է, որ «Բոլորին դեմ եմ»-ը ստացել է 51,37%:
Մենք այսպիսի արդյունք կանխատեսել էինք՝ նշելով, որ չմասնակցողների մեծ քանակը կվկայի այն մասին, որ հանրության մեծամասնությունը մերժում է Նիկոլ Փաշինյանին, և որ չկա այն էյֆորիան, որի մասին այդքան թմբկահարվում է:
Փաշինյանի համար «ատմազկա» չի կարող լինել այն, որ ցուցակները ուռճացված են եղել կամ որ «Գազելներ» ու ընտրակաշառք չի եղել և այդ իսկ պատճառով էլ քիչ է եղել մասնակցությունը: Նախ ցուցակները այս իշխանություններն են հրապարակել ու նախկինում արձանագրված 2,5 միլիոնից ավելի ընտրողի քանակը վերահաստատվել է: «Ատմազկա» չեն նաև եղանակային պայմանները, որոնց հղում անելով են փորձում դեմքը փրկել «հեղափոխականները»:
Քանակական առումով Հայաստանի բնակչության ամենապիկային սեզոնը դեկտեմբեր-հունվարն է, և եթե հիմա ավելի քիչ են մասնակցում, քան նախկինում, ապա դա կոնկրետ վերաբերմունք է, որը կոչվում է ՄԵՐԺՈՒՄ:
Ինչ վերաբերում է «Գազելներին» ու ընտրակաշառքին, ապա դեռ հայտնի չէ, թե այս ընտրություններում արդյոք դրանք եղել են, թե ոչ: Բացի այդ՝ եթե մի պահ ընդունենք, որ իշխանություններն այդ ռեսուրսից չեն օգտվել, ապա կստացվի, որ հսկայական քանակի մարդիկ պարզապես նախկին 10.000 դրամն ու «Գազելով» ընտրության գնալը շատ ավելի կարևոր են համարել, քան «թավշյա» գործընթացը, ինչը յուրօրինակ գնահատական է ժողովրդի անունից խոսող Փաշինյանի մասին:
Ի դեպ, տարբեր գնահատականներով ընտրություններին մասնակցողների թվաքանակը չպետք է գերազանցեր 1 միլիոնը՝ հաշվի առնելով մեր բնակչության իրական թվաքանակը: ԿԸՀ տվյալներով մասնակցել է 1.260.840 ընտրող, ինչը օրակարգից չի հանում այն հարցը, թե արդյոք կեղծ անձնագրերով ու շրջիկ խմբերով կրկնաքվեարկություն եղե՞լ է, թե՞ ոչ:
Փաշինյանի թիմը մատնահետքերը ֆիքսող միասնական տեխնիկական համակարգ չի ներդրել, մինչդեռ խոստացել էին միայն դրանից հետո արտահերթ ընտրություններ անցկացնել: Չեն արել, ինչն առնվազն կասկածի տեղիք է տալիս, որ նախկինում ՀՀԿ-ի համար գործող կրկնաքվեարկության համակարգը գործել է «Իմ քայլի» օգտին: Իսկ եթե կրկնաքվեարկության երևույթ նախկինում չի եղել, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ՀՀԿ-ից ՝ նրանց զրպարտելու համար:
Եվ այսպես, ՀՀ քաղաքացիները մերժեցին ընտրություններին մասնակցող 11 ուժերին ու հատկապես «Իմ քայլին», քանզի սա ավելի շուտ ապրիլ-մայիսին տեղի ունեցածի քվեարկություն էր, քան խորհրդարանական ընտրություն:
Մարդկանց մեծ մասն ընտրատեղամաս չեն գնացել, քանզի մերժել են Նիկոլին, բայց այլընտրանք չեն տեսել, որպեսզի գնան ու այդ ուժին ձայն տան: Այն զանգվածը, որը «Իմ քայլին» չընդունելով հանդերձ գնացել է ընտրության, հիմնականում իր ձայնը տվել է ՀՀԿ-ին: Ու եթե ՀՀԿ-ի ձայները չգողացվեն, ապա այդ ուժը կզբաղեցնի 2-րդ տեղը: Քիչ տոկոսով, բայց կզբաղեցնի:
Եվ այսպես, ընտրությունների գլխավոր թիվն ամփոփվել է: ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցույց է տվել «Իմ քայլի» իրական վարկանիշն ու ձևակերպել նոր ուժի ստեղծման պահանջ:
«Իմ քայլի» հետհաշվարկի ժամացույցը միացված է, քանզի այս խորհրդարանը չի արտահայտում հանրության մեծամասնության տեսակետը և շատ արագ կանգնելու է լեգիտմության ճգնաժամի առաջ:
Մեծամասնությունը մերժեց Նիկոլին

Կորյուն Մանուկյան