Քաղաքական

08.12.2018 09:25


Լուկաշենկոյի խոսնակ․ «Բոլորը ստիպված են եղել ներողություն խնդրել բոլորից» (տեսանյութ)

Լուկաշենկոյի խոսնակ․ «Բոլորը ստիպված են եղել ներողություն խնդրել բոլորից» (տեսանյութ)

Բելառուսի նախագահի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտը մեկնաբանելով ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը՝ հայտարարել է, որ այն պետք է լուծվի մինչև տարեվերջ:

Նա նաև նշել է, որ այդ առնչությամբ ԵԱՏՄ առաջնորդների զրույցը բավականին թեժ է եղել։

«Այդ հարցի քննարկումը ոչ թե բուռն է եղել, այլ շատ բուռն։ Կրքերն այնքան թեժ են եղել, որ վերջում բոլորը ստիպված են եղել ներողություն խնդրել բոլորից,-հայտնել է Էյսմոնտը «Բելառուս 1» հեռուստաալիքին,-Այն, ինչ հստակ որոշել են պետությունների ղեկավարները, որն ընդունել են բոլորը, այդ թվում և Ռուսաստանի նախագահը, հետևյալն է՝ տվյալ հարցը պետք է լուծվի մինչև նոր տարի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը