Սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջն է
Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարել են իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ:
«Իշխանափոխությունը» Հայաստանի վերջին 25 տարվա քաղաքական պատմության կենտրոնական գաղափարն ու նպատակն է եղել: Մինչ այժմ եղած բոլոր շարժումների նպատակն իշխանափոխությունն է եղել:
Ֆրոյդի պսիխոանալիզի «կրկնվող երազներին» նվիրված տեսության հիմքում այն տեսակետն է, որ կպչուն նպատակներից ազատվելու համար պետք է արթմնի վիճակում այդ նպատակն իրականացվի: Միայն իրականացումից հետո են մարդիկ ազատագրվում կպչուն վերադառնում իրականություն:
Իշխանափոխությունը կատարվել է, հիմա իրականության գիտակցության ժամանակն է, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ մենք մտավոր դատարկության մեջ ենք հայտնվել:
Ապրիլյան իրադարձությունների հիմնական կարգախոսներից էր «Նոր Հայաստան» կառուցելը: Արդյոք մենք հիմա Նոր Հայաստանո՞ւմ ենք ապրում:
Այս համատարած դատարկության և ապակողմնորոշված վիճակը հուշում է, որ սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջը: Մենք դեռևս Հին Հայաստանում ենք ապրում, բայց դրա վերջին փուլում, և դրա ախտորոշումը այն դատարկության զգացողությունն է, որն արտահայտվում է քաղաքական դեբատներում, այսինքն՝ դրանց բացակայության մեջ:
Աշխարհի ստաղծման մասին եղած բոլոր կրոնական ու գիտական տեսություններում տիեզերքն առաջացել է դատարկությունից` վակուումից: Այս մտավոր վակուումը Նորի ստեղծման նախապայմանն է: Եկող խորհրդարանը մտավոր վակուումի խորհրդարանն է և դրա սպասվող կազմը հենց այդ դատարկության արտահայտությունն է լինելու:
Նոր Հայաստանը կարող է ստեղծվել այս խորհրդարանից դուրս և լավ է, որ խորհրդարանական ուժերը արգելափակված կլինեն պառլամենտի շենքում և չեն խանգարի այդ գործընթացին:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից