Դեկտեմբերի 9-ի երեկոյան կիմանանք, թե ով է հայտնվելու նոր խորհրդարանում:
Օրենսդրորեն նախատեսված է, որ առնվազն երեք ուժ պետք է անցնի ԱԺ. առաջին երեք հորիզոնականները զբաղեցրածները՝ անկախ իրենց հավաքած տոկոսներից:
Եթե լինի չորս կամ հինգ ուժ, ապա դա նշանակում է, որ նրանք հաղթահարել են անցողիկ շեմը, որը դաշինքների համար 7, իսկ կուսակցությունների համար 5 տոկոս է:
Ընտրությունների հաղթողի ու ԱԺ-ում հսկիչ փաթեթ վերցնողի հարցում բոլորը միակարծիք են: Դա «Իմ քայլը» դաշինքն է:
Թեև նախընտրական քարոզչությունը գրեթե ամբողջությամբ բացահայտեց, որ «Իմ քայլի» անդամները գիտելիքների ու պատրաստվածության առումով շատ թույլ են, բայց միևնույն է հետիշխանափոխական մթնոլորտը նրանց համար կապահովի քաղաքական մենաշնորհ:
«Իմ քայլի» հիմնական ու միակ մրցակիցն այս ընտրություններում ՀՀԿ-ն է: Եթե այդ ուժի փոխարեն նույն քարոզն իրականացներ ընտրություններին մասնակցող 11 ուժերից որևէ այլ մեկը և եթե այդ այլ ուժի անդամները բանավեճերում ՀՀԿ-ականների պես գետնին «պառկեցնեին» «Իմ քայլի» ներկայացուցիչներին, ապա այդ այլ ուժը կա՛մ կհաղթեր ընտրություններում, կա՛մ առնվազն կվերցներ 30 տոկոսից ոչ պակաս ձայն: Բայց քանի որ մտահոգ և ընդդիմադիր ուժի դերում հանդես էր գալիս ՀՀԿ-ն, ուստի նման բան չի սպասվում:
ՀՀԿ-ն այնքան է վարկաբեկված ու ՀՀԿ-ի գլխավերևում այնպես է պտտվում իր «անփոխարինելի առաջնորդ» Սերժ Սարգսյանի «հոգին», որ անկախ քարոզչական հաջողությունից, այդ ուժը չի կարող լուրջ տոկոսներ ակնկալել: Դա, իհարկե, չի նշանակում, որ ՀՀԿ-ն չի անցնի խորհրդարան:
Քաղաքագիտությունը և սոցիոլոգիան վկայում են, որ իշխող ուժի միակ մրցակիցը, որպես կանոն, անցնում է խորհրդարան ու գրավում 2-րդ տեղը: Մենք չենք հերքում գիտականորեն ու գործնականորեն ապացուցված այդ թեզը և համոզված ենք, որ եթե ընտրակեղծիքներ չլինեն, ապա ՀՀԿ-ն ԱԺ-ում կլինի երկրորդը:
Խորհրդարան անցնելու շանս ունեն նաև ԲՀԿ-ն ու «Սասնա ծռերը»: Առաջինը իներցիայի, ռեյտինգայինի ու փողի շնորհիվ, իսկ երկրորդը՝ որպես առավել արմատական տրամադրված ուժ (հանրության մեջ փոքր չափով, բայց այդուհանդերձ կա այդ հոսանքը): Քարոզչության փուլը, սակայն, ցույց տվեց, որ «ծռերը» չեն կարողանում վերցնել այն «նիշան», որն առաջանում է ցանկացած այս տիպի իշխանափոխությունից հետո:
«Ծռերի» քարոզչությունը թույլ էր, կազմակերպչական առումով նրանք կաղում էին ու զգացնել էր տալիս ընտրական փորձի բացակայությունը: Նրանք կցվել էին Փաշինյանին, ինչը փոքրացնում է «ծռերի» շանսերը՝ տեր կանգնելու արմատական հոսանքի ձայներին (դրանց մեծ մասը կգնա «Իմ քայլին»): Արմատական ձայները ստանալու համար նրանք պետք է քննադատեին ոչ միայն նախկին, այլ նախևառաջ գործող իշխանություններին՝ Փաշինյանի գլխավորությամբ, ինչը չարվեց:
Կախված այն հանգամանքից, թե ինչքան կհավաքի «Իմ քայլը»՝ կորոշվի, թե ով է լինելու երրորդը և արդյոք ԱԺ-ում կլինի 3, թե՞ 4 ուժ:
Եթե «Սասնա ծռերը» քիչ հավաքեն, ապա խորհրդարան կարող է անցնել «Լուսավոր Հայաստանը», որի վրա հսկայական գումարներ են դրվել:
Ամփոելով ԱԺ-ում հայտնվելիք ուժերի թեման՝ ասենք, որ 3 ուժից ավելի մենք խորհրդարանում չենք տեսնում: Համենայնդեպս մեր դիտարկումներն են այդպիսին:
Գլխավոր ինտրիգը, սակայն, ԱԺ անցնող ուժերի հարցը չէ:
Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք իշխանությունները կօգտվե՞ն ՀՀԿ-ի նախկին զինանոցից՝ ընտրակեղծիքների մեխանիզմից:
Բանն այն է, որ կրկնաքվեարկությունների համակարգը, որի մասին ժամանակին խոսել են բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ կերպ չբացահայտվեց: Չմաքրվեցին ցուցակները, չներդրվեց ընտրողների մատնահետքերը ֆիքսող միասնական տեխնիկական համակարգը, իսկ դա կասկածի տեղիք է տալիս կրկնաքվեարկությունները բացառելու հարցում: Եթե դրանք եղել են նախկինում, ապա ինչո՞ւ չեն բացահայտվել, իսկ եթե չեն եղել, ապա ստացվում է, որ սուտ էին այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ն տոկոս է «խփել» շրջիկ խմբերի միջոցով:
Նախկինում հայտարարվում էր (այդ թվում՝ Փաշինյանի կողմից), որ միայն իշխանափոխությունից հետո կբացահայտվի կրկնաքվեարկությունների մեխանիզմը և կստեղծվեն դրանք բացառող ինստիտուցիոնալ հիմքեր, սակայն իշխանափոխությունից հետո «մոռացան» այդ մասին: Ինչպես նաև «մոռացան», որ խոստացել էին «ռեյտինգային» համակարգի վերացումից հետո միայն գնալ արտահերթ ընտրությունների: Այս ամենը կասկածի տեղիք է տալիս, որ ընտրակեղծարար համակարգից հիմա էլ կարող են օգտվել նորերը, ինչպես որ օգտվում են այդքան քննադատված «ռեյտինգային» համակարգից:
Կլինե՞ն ընտրակեղծիքներ, թե՞ ոչ, պարզ կդառնա ընտրողների մասնակիցների քանակից:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Այս ընտրություններից հիշողություն կմնան հեռուստաբանավեճը և այն «կլասիկ» ձևակերպումները, որոնք հնչեցին այդ բանավեճի ժամանակ:
«Կլասիկ» ընտրության գլխավոր ինտրիգը