Վերաքննիչ դատարանը որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի (տեսանյութ)
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:
Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր․ դեկտեմբերի 4֊ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:
Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից:
Նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը որոշել է մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։
***
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը հենց նոր տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, փաստաբանների բողոքները մերժվել են և դա իրենք բողոքարկելու են։
-Ըստ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը,-ասել է Ալումյանը։
Նա նաև նշել է, որ այսօր ժամը 18։00-ին փաստաբանները հանդես կգան ասուլիսով։
***
Հատուկ քննչական ծառայությունը դեռևս չի ստացել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը:
«Ազատության» հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոստան Մարինա Օհանջանյանը, մասնավորապես, ասաց․ «Երբ ՀՔԾ-ն ստանա դատարանի որոշումը, կուղարկի կատարման»:

7or.am