Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սպառնալիք են. Հայկ Ալումյան (տեսանյութ)
Մարդկանց հետ հանդիպումների ժամանակ դատարանների նկատմամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սպառնալիք են։ Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:
«Եթե դատարանները գործեն սպառնալիքների ազդեցության տակ, ապա որևէ դատական ակտ, ինչքանով էլ օբյեկտիվ դատական ակտ լինի, չի համարվելու օրինական, երբևիցե վիճարկվելու ու կասկածներ է առաջացնելու։ Եթե այս ճնշումները, որ գոյություն ունեն դատական համակարգի նկատմամբ, դնենք իրար կողք ու վերլուծենք, կհասկանանք, որ այսօր իրավիճակը նույնն է, նույնիսկ ավելի վատն է, քան նախորդ իշխանությունների ժամանակ էր»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս իշխանությունները նախորդներից հենց պետք է տարբերվեին դրանով, որ բացառեին դատարանների նկատմամբ ճնշումները։
Ալումյանի կարծիքով դատավորները որոշումներ կայացնելիս կաշկանդված չպետք է լինեն ու կայացրած որոշումների պատճառով չհայտնվեն քննադատությունների թիրախում։
«Օրինակ, եթե իրենք որոշեն, որ պարոն Քոչարյանին անհրաժեշտ է ազատել, իրենք չպետք է զգան, որ հայտնվելու են թիրախի կարգավիճակում ու համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նրանց պատվերը կատարող»,-նկատեց Ալումյանը։

Աղբյուրը՝ yerevan.today