Քաղաքական

06.12.2018 15:40


Կառավարությունը մտադիր է հրաժարվել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից վարձակալած գույքից

Կառավարությունը մտադիր է հրաժարվել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից վարձակալած գույքից

ՀՀ կառավարությունը մտադիր է հրաժարվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից վարձակալած գույքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Կառավարությունն իր կարիքներից ելնելով ստիպված վարձակալել էր Արամ Հարությունյանի գույքը, և հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ վարձակալությունը խզենք և պետական գույքի հաշվին այդ պետական կառույցները տեղավորենք: Այդտեղ գտնվում են ազգային վիճակագրական ծառայության ու գանձապետարանի վարձակալած տարածքները»,-ասաց Բաբայանը:

Այս խորագրի վերջին նյութերը