ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտադիր են հայտարարություն համաձայնեցնել ԼՂ վերաբերյալ․ Զախարովա (տեսանյութ)
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների խորհրդի՝ Միլանում կայանալիք նիստին ընդառաջ դեկտեմբերի 5-ին նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այդ մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նաև հայտնել է, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է Արցախի հակամարտության խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում:
«Կարծում եմ, որ հանդիպման արդյունքներով լրագրողներին շատ մանրամասն կտեղեկացնեն»,–ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ yerevan.today