Կարծիք

05.12.2018 14:20


Աշխատակազմի ղեկավարը բռնել է Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի վզից և բղավել

Աշխատակազմի ղեկավարը բռնել է Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի վզից և բղավել

Երկուշաբթի կեսօրին Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանը նիստ է հրավիրել, որի ժամանակ կոշտ ու կոպիտ ցուցումներ է տվել բաժնի պետերին:

Նիստի ժամանակ խոսակցություն և միջադեպ է գրանցվել Դանիելյանի և աշխատակազմի ղեկավար Արմեն Բալբաբյանի միջև:

Նիստի ժամանակ վարչական շրջանի ղեկավարը դիմել է աշխատակազմի ղեկավարին, թե ինչո՞ւ շաբաթ ու կիրակի օրերին չի կազմակերպել, որպեսզի չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառներն աշխատակիցները մաքրեին։ Աշխատակազմի ղեկավարն էլ պատճառաբանել է, որ հանգստյան օրեր են եղել, և չէր կարող մարդկանց աշխատեցնել այդ օրերին:

Պատասխանը երիտասարդ ղեկավարին դուր չի եկել և բորբոքված տոնով աշխատակազմի ղեկավարին սպառնացել է` «տե՛ս՝ քեզ ոնց եմ պատժելու, դու ո՞նց կարաս ինձ տենց պատասխան տաս»:

Այս խոսքին և տոնայնությանը չի դիմացել աշխատակազմի ղեկավարը և զինվորականին հատկանշական կոպտությամբ (ժամանակին աշխատել է Երևան քաղաքի Նոր Նորքի զինվորական կոմիսար, ապա Երևան քաղաքի Մաշտոցի շրջանի զինվորական կոմիսար), մոտեցել է Դանիելյանին, բռնել վզից և բղավել. «Դու ո՞նց կարաս իմ հետ տենց խոսաս, ա՛յ լակոտ, դու էդքան չկաս, որ իմ հետ տենց խոսաս»:

Մի կերպ ձեռքից սպրդելով` Դանիելյանը դուրս է եկել սենյակից և դեռևս կապի դուրս չի եկել աշխատակազմից որևէ մեկի հետ:

Հավանաբար, Դանիելյանն ամաչում է իր ստորացումից և չի կարող միջադեպից հետո նայել աշխատողների աչքերին, առավել ևս` կարգադրություններ անել:

Արմեն Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը