ՌԴ ներկայացուցիչը՝ ՀԿԵ-ի և «Գազպրոմ-Արմենիա»-ի իրավիճակի մասին. Աղմուկը կա, բայց ապացույցներ չկան
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն մեկնաբանեց ՀԿԵ և «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների նկատմամբ իրավապահների շահերի հետ կապված իրավիճակը,հաղորդում է news.am-ը:
«Աղմուկը կա, բայց ապացույցներ չկան: Ես կողմնակից եմ, որ ամեն ինչ իրավական դաշտում տեղի ունենա: Հանցագործություն կա, հետաքննություն անցկացրեք, գնացեք դատարան: Միայն դատարանի որոշումից հետո կարելի է խոսել մեղքի մասին: Գոյություն ունի անմեղության կանխավարկած: Երբ հակառակն է արվում, դա բոլորին վախեցնում է, փոխում է սոցիալական ուղղվածությունը և ներդրումային կլիման»,-ասաց ՌԴ առևտրային ներկայացուցիչը:
Բաբկոն նշեց, որ 2 օր առաջ մասնակցել է Սանահինի կայարանում ՀԿԵ կողմից կռուցված մանկապարտեզի բացմանը, որում 23 մլն դրամ է ներդրվել: «Ուրախալի է նայել երեխաներին, որոնք ունեն այն, ինչ չունեին առաջ. Խարխլված շենքից հետո տաք տարածք, հիանալի խոհանոց: Նման բարեգործական օրինակները բազմաթիվ են: Ռուսական կապիտալով այլ ձեռնարկությունները նույնպես ակտիվ են, պարզապես չեն բարձրաձայնում: Հայաստանի տնտեսության կառուցվածքում շատ բան տարբեր ոլորտներում կախված է ռուսական ընկերություններից»,-ասաց Բաբկոն:
Անդրադառնալով «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը՝ նա նշեց, որ առաջին հերթին պետք է պարզել, թե ինչպես է երկրի ներսում գազի գինը կրկնակի անգամ աճում: «Ողջունում ենք հակակոռուպցիոն միջոցառումները, բայց ամեն ինչ պետք է իրավական մակարդակում լինի»,-ընդգծեց Բաբկոն: