ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը լուծվելու է կոնսենսուսով. Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը լուծվելու է կոնսենսուսով, այսօր Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը երեկ ասել էր, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով: «Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի և դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը և հետաձգել գագաթնաժողովը»,-ասել է Ուշակովը:
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Փաշինյանն այսօր նշեց, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։
«Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով,-Գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների և այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության առաջ և կազմակերպության պարտավորությունների հարցը երկրների առաջ և երկրների փոխադարձ պարտավորությունների հարցը։ Գլխավոր քարտուղարի կարգավիճակն առանցքային չէ և շրջադարձային չէ, կան շատ ավելի լուրջ և շատ ավելի կարևոր հարցեր»։
Հարցին, թե այս այցի ընթացքում ինչպիսի՞ հարցեր կլուծվեն, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ է՝ իր օրակարգով, և նաև ոչ ֆորմալ շփում է ամենամյա նախատեսված ԱՊՀ շրջանակներում»։
2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, մեկ ամիս առաջ ազատվեց այդ պաշտոնից: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում նոր գլխավոր քարտուղար չնշանակվեց, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետությունների ղեկավարները պայմանավորվել էին հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում, սակայն օրերս հայտնի դարձավ, որ այն հետաձգվել է։