Տեղի է ունենում կողոպուտ, որի արդյունքում հանցագործություն կատարող անձը փախուստի դիմելուց իր մեքենայով վնասում է իմ և մի շարք այլ անձանց մեքենաներ (նշեմ, որ մեքենան եղել է կայանված վիճակում)։ Հաջորդ իսկ օրը հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է։ Դեպքից անցել է արդեն 6 ամիս բայց ես ոչ մի տարբերակով չեմ կարողանում ապահովագրական ընկերությունից հատուցում ստանալ։ Իսկ ինչու, պարզաբանեմ մանրամասն։
Այն որ կա տեսաձայնագրություն ավտոպատահարի մասով, դա դեռ հիմք չի ինձ տուժող կողմ ճանաչելու համար։ Պետք է քրեական գործը ավարտվի (չնայած նրան, որ քրեական գործը վերաբերվում է կողոպուտին), որի արդյունքում մեղադրվող կողմի մեղքը կապացուցվի, որից հետո իրանք կկարողանան հատուցման գործընթաց սկսեն։ Ու չի բացառվում, որ դա կարա տևի տարիներ, քանզի իրանց կարա պետք լինի դատարանի վճիռ։
Ներկայացնեմ, թե ինչ իրավիճակի մեջ եմ հայտնվել ԱՊՊԱ կանոնակարգ օրենքի ձեռքին
Հարգելի ընկերներ, նախընտրական թոհ ու բոհից մի քիչ Ձեզ կտրեմ։
Ներկայացնեմ, թե ինչ իրավիճակի մեջ եմ հայտնվել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո/Armenian Motor Insurers Bureau-ի կողմից մի «աննկարագրելի» ԱՊՊԱ կանոնակարգ օրենքի ձեռքին, որը ամբողջությամբ գրված է միայն ապահովագրական ընկերությունների շահերը պաշտպանելու համար։
Տեղի է ունենում կողոպուտ, որի արդյունքում հանցագործություն կատարող անձը փախուստի դիմելուց իր մեքենայով վնասում է իմ և մի շարք այլ անձանց մեքենաներ (նշեմ, որ մեքենան եղել է կայանված վիճակում)։ Հաջորդ իսկ օրը հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է։ Դեպքից անցել է արդեն 6 ամիս բայց ես ոչ մի տարբերակով չեմ կարողանում ապահովագրական ընկերությունից հատուցում ստանալ։ Իսկ ինչու, պարզաբանեմ մանրամասն։
Այն որ կա տեսաձայնագրություն ավտոպատահարի մասով, դա դեռ հիմք չի ինձ տուժող կողմ ճանաչելու համար։ Պետք է քրեական գործը ավարտվի (չնայած նրան, որ քրեական գործը վերաբերվում է կողոպուտին), որի արդյունքում մեղադրվող կողմի մեղքը կապացուցվի, որից հետո իրանք կկարողանան հատուցման գործընթաց սկսեն։ Ու չի բացառվում, որ դա կարա տևի տարիներ, քանզի իրանց կարա պետք լինի դատարանի վճիռ։
Հիմա Central BANK of Armenia և Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո/Armenian Motor Insurers Bureau կասե՞ք ինչի համար է պարտադիր ԱՊՊԱ-ն, եթե առերևույթ իմ գույքին պատճառված վնասի հատուցումը չեմ կարողանում ստանալ։
Բայց մեկ օր անգամ առանց ԱՊՊԱ պայմանագիր մեքենան վարելու դեպքում կտուգանվեմ 100.000 ՀՀ դրամի չափով։
Մհեր Սարգսյանի ֆեյսբուքյան էջից