Ռոբերտ Քոչարյանի գործով դատական քննությունն ավարտվեց (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացնում է իր միջնորդությունները։
Նիստի մեկնարկից առաջ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածների՝ սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։
«Դիմում ենք դատարանին՝ գտնելով, որ այն իրավական նորմերը, որոնք կիրառվում են այս գործի շրջանակներում, հակասում են Սահմանադրությանը, և խնդրում ենք դիմել Սահմանադրական դատարան։ Կամ եթե դատարանը համոզված կլինի, որ հակասում են, ուրեմն չպետք է դրանք կիրառի»,-ասաց Օրբելյանը։
Վերաքննիչ դատարանն արդեն 5-րդ օրն է շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Ռ. Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։
***
Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը նշել է, որ Քոչարյանը ծանոթ չէ գործով ապացույց համարվող փաստաթուղթ 0038 հրամանին, որի հիման վրա էլ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձեր կատարելու համար:
«Գաղտնի հրամանի հետ կապված նրա դիրքորոշումը մի քանի անգամ քննարկվել է, ինքն այդ հրամանին ծանոթ չէ։ Գաղտնի հրամանի զուտ տեսքտի հետ ծանոթ չէ։ Այսինքն՝ նախարարները չեն ուղարկում իրենց հրամանները նախագահի հետ համաձայնեցնելու, որովհետև եթե բոլոր նախարարները, նույնիսկ եթե միայն ուժային նախարարները ուղարկեին նախագահին համաձայնեցման կամ ընթերցման, ախա նախագահը ուրիշ այլ գործառույթ չէր կարողանա իրականացնել»,-նշել է Օրբելյանը՝ հավելելով, որ այն, թե բանակը 2008-ին մասնակցել է երկրում ներքաղաքական գործընթացներին, ընդամենը նախաքննություն իրականացնող վարույթի՝ Հատուկ քննչական ծառայության պնդումն է, որն ապացուցված չէ։
***
Դատական քննությունն ավարտվեց, դատարանն իր որոշումը կհրապարակի ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 4-ին։