Անարդյունավետ իշխանությունը պետք է խոստումներ տա: Բլեֆ խոստումներ: Որպեսզի սպասումներ առաջացնի ու ժամանակ ձգի:
Օրինակ՝ «երջանկահիշատակ» վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ էր սիրում Հայաստանում «բացել» տարատեսակ միջազգային կենտրոններ: Նրա նշանակած Էկոնոմիկայի նախարարը նույնիսկ ծով էր «քաշել» Գյումրիում:
Նյուվասյուկիզմի շրջանակներում Տ. Սարգսյանի կառավարությունը բիոզուգարաններ գնեց, որպեսզի աշխարհի բոլոր զբոսաշրջիկները միայն այդ բիոզուգարաններից օգտվելու համար կտրեն հազարավոր կիլոմետրեր, գան Հայաստան և ...
Տիգրան Սարգսյանի բիոզուգարանները թանկ էին, շատ թանկ: Հատը ավելի քան 150.000 դոլար, այսինքն՝ երկուսը՝ 300.000 դոլար: Դրանց հմայքը բացի թանկությունից նաև այն էր, որ չաշխատող էին: Որևէ մեկն այդպես էլ չտեսավ դրանք, չօգտվեց դրանցից, չթեթևացրեց իր ներքին պարունակությունը:
Թանկարժեք ու չաշխատող բիոզուգարանները դարձան մեր երկրի վրա շատ թանկ նստող և չաշխատող տիգրանսարգսյանական կառավարության յուրօրինակ խորհրդանիշը:
Ի դեպ, չաշխատող ու թանկարժեք իշխանությունները սիրում են նաև ճոխ խոստումներից բացի, ճոխ տեսարաններ ապահովել:
Դեռ հնուց է հայտնի, որ երբ իշխանությունը չի կարողանում հաց ապահովել, պետք է տեսարաններ բեմադրի: Հատկապես ամբոխին առավելապես տեսարաններն են հետաքրքրում, քանի դեռ այն հիպնոսի տակ է: Հենց հիպնոսից դուրս եկավ, սկսելու է նախկին կուռքերին տապալել ու հաց պահանջել: Դա է պատճառը, որ տեսարաններով միշտ փորձում են ամբոխին թույլ չտալ, որպեսզի այն ուշքի գա: Քաղաքականությունը ամբոխին մատուցվում է սերիալի տեսքով: Ու ինչքան էժանագին է իշխանությունը, այնքան էժանագին է նրա մատուցած սերիալը:
Համացանցը երեկվանից եռում է: Պատճառը Կարգին Հայկոյի կամ «ՎիվաՍելի» գովազդային դեմքի, կամ էժանագին սերիալների գլխավոր հերոսի, կամ ավելի ստույգ՝ Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանի թանկարժեք ձեռքբերումն է: Տոնածառը քաղաքացիների գրպանից տարել է շուրջ 70 միլիոն դրամ կամ մոտ 150.000 դոլար:
Կարելի է չկասկածել, որ տոնածառը շենշող տեսք է ունենալու: Գտնվելով անմիջապես վարչապետի սենյակի պատուհանի դիմաց՝ այն ուրախություն է պատճառելու ոչ միայն ՀՀ հպարտ քաղաքացիներին, այլ նաև այդ հպարտ քաղաքացիների անշահախնդիր ծառա վարչապետին:
Եթե նման ծախս աներ նախորդ իշխանությունը, ապա դա կհամարվեր լկտիություն, բոլորը ոչ առանց հիմքի կկասկածեին, որ «ատկատի» հաշիվ կա, Նիկոլ Փաշինյանը այդ թեմայով բոցաշունչ ելույթ կունենար ԱԺ-ում կամ փողոցներում, իսկ քաղաքացիական ակտիվիստները անարգանքի սյունին կգամեին Տարոն Մարգարյանին՝ «Շրեկի» պատկերով տարատեսակ ֆլեշ-մոբեր կազմակերպելով:
Բայց հիմա նման բան չի լինի, քանզի մենք ունենք ժողովրդի վարչապետի կողմից նշանակված ժողովրդի քաղաքապետ, որը ժողովրդի տոնածառ է տնկել Հանրապետության հրապարակում, այն հրապարակում, որտեղ ժողովուրդը վարչապետ է ընտրել՝ համաժողովրդական գոռգոռոցների օգնությամբ: Բա էդ «գյոզալական» տեղում չարժե՞ր թանկարժեք տոնածառ դնել: Իհարկե՛, արժեր: Ավելին՝ տոնածառի տակ կամ մերձակայքում պետք է դնել Տիգրան Սարգսյանի ժամանակներից մնացած բիոզուգարանները, որպեսզի հպարտ քաղաքացիները տոնածառով հիանալուց հետո մտնեն բիոզուգարան ու իրենց վերաբերմունքն արտահայտեն այս ամենի առիթով:
Տոնածառ VS բիոզուգարաններ

Հայկ Ուսունց