ԱԺ նիստում Արամ Հարությունյանին կալանավորելու դատախազության միջնորդության հարցն է (տեսանյութ)
Ազգային ժողովն այսօր քննարկելու է ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։
Հարցն արդեն իրավունքի ուժով ներառված է Ազգային ժողովի նիստերի օրակարգում։ Եթե այսօր Ազգային ժողովում քվորում չլինի, ապա հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ նիստում։
***
Քվորում չկա․ նիստի մեկնարկին գրանցվեց ընդամենը 14 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ կանոնակարգի համաձայն՝ պետք է սպասել այնքան, մինչև քվորումի համար անհրաժեշտ պատգամավորների քանակն ապահովվի, բայց ոչ ավելի, քան 4 ժամ։
***
«Ընդամենը գրանցվել է 26 պատգամավոր, և մենք քվորում չունենք, ուստի այսօրվա նիստը համարում եմ չկայացած: Մենք կհանդիպենք վաղը ժամը 10-ին»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

7or.am