Լրահոս

03.12.2018 16:48


ԱԺ-ն վաղը կքննարկի Արամ Հարությունյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը

ԱԺ-ն վաղը կքննարկի Արամ Հարությունյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը

Ազգային ժողովը վաղը կքննարկի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

«Սովորական ընթացակարգով պետք է տեղի ունենա Ազգային ժողովի նիստ, քննարկվի հարցը և կատարվի քվեարկություն։ Մեր հերթական քառօրյա նիստը կսկսվի վաղն առավոտյան ժամը 10-ին և հարցն արդեն իրավունքի ուժով ներառված է Ազգային ժողովի նիստերի օրակարգում»,-ասաց Բաբայանը։

Եթե վաղն Ազգային ժողովում քվորում չլինի, ապա հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ նիստում։

Այս խորագրի վերջին նյութերը