Լրահոս

03.12.2018 16:21


Գեղարքունիքում 29-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Գեղարքունիքում 29-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ՝ 24-ամյա Վիկտոր Ցականյանը իր վարած Mercedes մակնիշի 35 TR 654 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 36 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի Կողբավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վարուժան Հարությունյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է համապատասխան ծառայություններ, և դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ Վարորդն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Վարդենիսի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քանի որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, փասռի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը