Կարծիք

03.12.2018 11:02


Առաջարկում եմ բանավեճ կազմակերպել նախկին և ներկա ՀՀԿ-ականների մասնակցությամբ

Առաջարկում եմ բանավեճ կազմակերպել նախկին և ներկա ՀՀԿ-ականների մասնակցությամբ

Առաջարկում եմ ընտրարշավի այս ընթացքում, համարժեքությունը պահպանելու նպատակով, հետևյալ թեկնածուների միջև բանավեճ կազմակերպել.

Շիրակ Թորոսյան (ՔՊ) - Դավիթ Շահնազարյան (ՀՀԿ) - նախկին և ներկա ՀՀԿ-ականների մասնակցությամբ (իրար լավ կհասկանան):

Լենա Նազարյան (ՔՊ ) - Մարգարիտ Եսայան (ՀՀԿ) - առանց մեկնաբանության:

Հովհաննես Իգիթյան (ՔՊ) - Ստեփան Գրիգորյան (Սասնա Ծռեր) - կուսակցությունների անվանումները կարելի է փոխատեղել այսպես. Հովհ. Իգիթյան (Սասնա ծռեր) - Ստ. Գրիգորյան - ՔՊ։

Առաջարկում եմ բանավեճի հետևյալ ձևաչափը. 30 րոպե՝ առաջին կուսակցության դերում, 30 րոպե էլ երկրորդ՝ փոխատեղված կուսակցությունների դերերում։

Ցանկը բաց է լրացման համար։

Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը