Կարծիք

03.12.2018 09:20


Հեղափոխության օրակարգը չի կատարվում

Հեղափոխության օրակարգը չի կատարվում

Այս ընտրություններից հետո ակտիվ քաղաքական կյանքը ոչ թե վերջանում է, այլ ճիշտ հակառակը` սկսվում է և այն շարունակվելու է ոչ թե պառլամենտում, այլ պառլամենտից դուրս, քանի որ այս խորհրդարանը հեղափոխության առումով օպորտունիստական է լինելու:

Հիմնական քաղաքական դիսկուրսը լինելու է իշխանափոխությունը իրական հեղափոխության վերածելը:

Հեղափոխությունները սկսվում են կաբինետներից ու շարունակվում փողոցում: «Կաբինետային» բաղադրիչը չի իրականացվում, այսինքն՝ իշխանության են գալիս հեղափոխության օպորտունիստները: Դա է ապագա քաղաքական գործընթացների պարադիգման:

Իսկ որն է իրական հեղափոխության օրակարգը:

- Սահմանադրության փոփոխությունը` նախագահի լիազորությունների ավելացում վարչապետին հակակշիռներ ստեղծելու համար:

- Խորհրդարանի դերի բարձրացում` նախարարների ու դեսպանների նշանակումների պարտադիր վավերացումը խորհրդարանի կողմից:

- ԱԱԾ-ի և Ոստիկանության նախարարությունների վերածելը, որպեսզի հաշվետու լինեն խորհրդարանին:

- Դատական համակարգի ռեֆորմներ, գուցե հանրաքվեի միջոցով դատավորական կորպուսի արմատական փոփոխության հնարավորության ստեղծում:

- Բազմաչարչար Ընտրական օրենսգրքի փոփոխություն` ռեյտինգային համակարգի վերացմամբ և օրենսգրքի պարզեցմամբ:

- Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում` պարտադիր վերագրանցմամբ, ներկուսակցական ժողովրդավարության հաստատմամբ և կուսակցության մեջ ավտորիտար կառավարման հնարավորության բացառմամբ:

-Հարկային օրենսգրքին տալ սահմանադրական օրենքի կարգավիճակ (դրա նպատակի համար հիմնավորման կարիք կա, հիմա չեմ գրում դրա մասին):

- Ուղիղ ժողորդավարության մեխանիզմների հաստատում։ Այս կետն ավելի մանրամասն է պետք ներկայացնել, դա հետո:

Ցուցակը չեմ շարունակում ձեր համբերությունը չչարաշահելու համար:

Հիմնականում այն կետերն են, որից ՔՊ-ն հրաժարվել է, այսինքը հեղափոխության օրակարգը չի կատարվում: Կարճ ասած՝ հեղափոխության ընկած դրոշը պետք է բարձրացվի:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը