Քաղաքական

02.12.2018 22:28


ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը

ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը։

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասաց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ համաձայնություն էր եղել, որպեսզի ՀԱՊԿ-ի քարտուղարի հարցը դեկտեմբերի 6-ին քննարկվի և լուծվի:

«Բայց, քանի որ քննարկումների արդյունքում պարզվում է, որ էլի կոնսենսուս չկա՝ Աստանան նորից կրկնելը իմաստ չունի և կառուցողական չէ, պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսային լուծում գտնենք»,–ընդգծեց Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը