Արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի զորեղ բանակի միջև տիրող հակամարտությունը կբարդացնի և կհետաձգի բազում տարիների ընթացքում այդ երկրի քաղաքականության ամենահամարձակ նախաձեռնությունը' հայերի և քրդերի հետ եղած տասնամյակների լարվածությունը մեղմելու փորձը:
Թուրքիայի բանակի դերի վերասահմանումը կենսական նշանակություն ունի, սակայն եթե երկիրը չկարողանա հետևողական գտնվել հայկական և քրդական խնդիրների լուծման հարցում, ապա կվատթարանա երկրի ներքին իրադրությունը, կսրվեն Թուրքիայի հարաբերություները հայերի և քրդերի հետ, ինչպես նաև կաճի գոյություն ունեցող լարվածությունը Կովկասում: Տարածաշրջանում առկա մի քանի թեժ օջախներից, որոնց թվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությունը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի շուրջ, հայերի և Ադրբեջանի միջև լարվածությունը Ղարաբաղի շուրջ, ամենավտանգավորներից է:
Ռուսաստանի և Վրաստանի հակամարտության դեպքում, մի կողմի անհամեմատելի մեծությունը, կշիռն ու ուժը բավարար են, որպեսզի հետ պահեն ուժային գործողությունների դիմելու փորձի կրկնությունից: Այդ հարցում նաև չկան իրադրությունը բարդացնող, խճողված դաշինքներ: Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, և Միացյալ Նահանգներն ակնհայտորեն Ռուսաստանի հետ պատերազմի չի գնա Վրաստանի համար:
Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի խճճված է: Երկու փոքր նախկին խորհրդային հանրապետությունների միջև պայքարից այն վերածվել է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու մի մաս: Այդ եռանկյունին անմիջական արդյունքն է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի, որը սկիզբ առավ երկու երկրների նախագահների հանդիպումից ֆուտբոլային խաղին:
Այդ գործընթացի առանցքն այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություններն են, որ ստորագրվել են երկու երկների կառավարությունների կողմից, բայց չեն վավերացվել խորհրդարաններում: Գործընթացի ավարտն ուղղակիորեն և անուղղակիորեն կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից:
Այս եռակողմ վեճը կարող է բազում վտանգների հանգեցնել, եթե զգուշությամբ չհանգուցալուծվի: Թուրքիան, որ արդեն գրեթե երկու տասնամյակ բացահայտորեն հայտարարում է իր աջակցությունը Ադրբեջանին, անսքող պայմանավորում է Հայաստանի հետ մերձեցումը Հայաստանի կողմից Ադրբեջանին արվող զիջումներով:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այսպիսով այս հակամարտության մաս է կազմում, և ռազմական գործողությունների որևէ բռնկում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է ներքաշել նրան, որն իր հերթին կարող է բերել Ռուսաստանի մասնակցությանը կա՛մ Հայաստանի հետ երկկողմ պարտավորությունների հիման վրա, կա՛մ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակով, որին անդամակցում են Ռուսաստանն ու Հայաստանը:
Հաշվի առնելով էներգետիկական ապահովության վերաբերյալ մտահոգությունները, Ադրբեջանին առնչվող որևէ հակամարտություն լուրջ ազդեցություն կունենա նաև Եվրոպայի վրա: Իրանը ևս զերծ չի մնա դրա ազդեցությունից' տարածաշրջանում ունեցած իր դիրքի և շահերի պատճառով:
Արդեն 15 տարի է Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական բախումներ չեն ունեցել, սակայն դա եղել է երկու երկրների ռազմական ուժերի ենթադրյալ հավասարակշռության շնորհիվ և ընթացող բանակցությունների հաջողության ակնկալիքով:
Այսօր երկու գործոններն էլ փոխվել են: Նախ փոխվել է ռազմական հավասարակշռության ընկալումը: Վերջին տարիներին Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսել սպառազինությունների վրա, որը նրան կարող է առիթ տալ համարելու, որ այժմ ուժերի հաշվեկշիռը փոխվել է հօգուտ իրեն: Միևնույն ժամանակ, նվազել են ակնկալիքները բանակցային գործընթացից, որը կարծես մտել է փակուղի հիմնականում հայ-թուրքական կարգավորման հետ այն կապելու պատճառով, որն իր հերթին անորոշության մեջ է:
Դիվանագիտական արձանագրությունները, որոնք սպասում են իրենց վավերացմանը Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում, կողմերի սխալ հաշվարկների զոհ են դարձել: Հայերը ենթադրում էին, որ Թուրքիան կկարողանա հաշտեցնել Ադրբեջանի շահերն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և բացել սահմանը Հայաստանի հետ անկախ ղարաբաղյան կարգավորման գործընթացի զարգացումից: Սակայն խնդիրն այն է, որ Թուրքիան ի սկզբանե փակել էր սահմանը հենց Ղարաբաղի, այլ ոչ թե որևէ այլ երկկողմ խնդրի պատճառով:
Թուրքիան իր հերթին կարծում էր, որ ստորագրելով արձանագրությունները Հայաստանի հետ և ցուցադրելով սահմանը բացելու իր պատրաստակամությունը, կկարողանա համոզել կամ ճնշել հայերին՝ ավելի արագ լուծում տալ ղարաբաղյան հակամարտությանը կամ զիջել Ղարաբաղի մերձակա տարածքները: Սակայն դա միշտ քիչ հավանական է եղել, քանի դեռ չկա համապարփակ կարգավորում, որը կփարատի հայկական կողմի մեծագույն մտահոգությունը' անվտանգության խնդիրը, և կբավարարի հայերի հիմնական քաղաքական պահանջը՝ Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը:
Երկու կողմերն էլ կարծես զարմացած են մյուս կողմի ակնկալիքների վրա: Անշուշտ, գնալով մեծանում է մտահոգությունը, որ ղարաբաղյան հարցի հանգուցալուծումն ավելի հեռու է, քան երբևէ, քանզի Թուրքիայի բացահայտ աջակցությունը մեծացրել է Ադրբեջանի ակնկալիքները: Հայկական կողմն էլ կասկածում է, որ հարևանների դավադիր պայմանավորվածությունը կարող է հանգեցնել անկայուն լուծման:
Եկել է Թուրքիայի լրջանալու պահը: Հայ-թուրքական դիվանագիտական գործընթացը մտել է փակուղի, նաև արգելակվել է Թուրքիայի կառավարության փորձը հաշտության գալ քրդական մեծ համայնքի հետ: Թուրքերի և քրդերի միջև վստահության նվազումը Արևելյան Թուրքիայում կբերի վերջերս ձեռք բերված փխրուն կայունության կորստին: Իր հերթին ղարաբաղյան հանգուցալուծման ակնկալիքի կորուստը կարող է վտանգել Հայաստանի և Ադրբեջանի փխրուն ռազմական հանդարտությունը:
Սակայն իրավիճակը դեռ կարելի է շտկել: Անվերջանալի հրապարակային մարտերը մամուլում հայ և թուրք պաշտոնատարների միջև անպտուղ են: Ժամանակն է, որ երկու երկրների ղեկավարները խոսեն իրար հետ, առանձին և անմիջականորեն, ըմբռնելով, որ սկսված կարգավորման ձախողումը կհանգեցնի իրավիճակի հետագա ապակայունացման:
Հետևաբար, անգամ երբ Թուրքիան փորձում է կարգի բերել իր պատմության հետևանքները երկրի ներսում և վերասահմանել բանակի դերը հասարակությունում, այն պետք է նոր մեկնարկ տա իր չարչրկված հարաբերություններին Հայաստանի հետ: ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված վերջին բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին ապահովել, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն արտացոլի համապատասխան զգայունություն և նրբանկատություն հայոց ցեղասպանության հանդեպ, պետք է ծառայի որպես սթափվելու ազդանշան Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին առ այն, որ հայերը մտադիր չեն կասկածի տակ դնել ցեղասպանության պատմական ճշմարտացիությունը:
Երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն, սթափ քննեն իրավիճակը, ընդունեն արձանագրությունների թերությունները, բավարարեն դիմացի կողմի նվազագույն պահանջները' միաժամանակ ընդունելով, որ մեկ փաստաթուղթ չի դարմանի բոլոր վերքերը և չի ցրի բոլոր մտահոգություները:
Միջազգային հանրությունը պետք է աջակցի այս ջանքերին: Չի կարելի խնդիրը հանգեցնել հին հաշիվներին ու պատմությանը: Խաղաքարտի վրա է դրված մի տարածաշրջանի ապագան, որը կարևոր է Եվրասիայի խաղաղության համար:
Նոր մեկնարկ Կովկասում

Վարդան Օսկանյան