Եթե չլիներ ՀՀԿ-ն, ապա քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա չէին ունենալու:
- Ում դեմ էին պայքարելու, - Ում էին ասֆալտին փռելու, - Ինչպես էին հիմնավորելու իրենց գոյությունը որպես կուսակցություն ու իշխանության հավակնող ուժ:
ՔՊ-ն էլ ՀՀԿ-ի փրկությունն է: Եթե չլիներ ՔՊ-ն, ով էր հիշելու ՀՀԿ-ի գոյության մասին կամ ումից պետք է մտահոգվեր ընտրողը, որ իրենց ձայն տար:
Հինդուիզմի մեջ մի հավատալիք կա, որ զինվորը թշնամու սրից մահանալուց հետո հաջորդ կյանքում ծնվում է իրեն սպանողի ընտանիքում:
Ըստ այդ հավատալիքի` հաջորդ խորհրդարանում ՔՊ-ն ՀՀԿ է դառնալու, իսկ ՀՀԿ-ն՝ ՔՊ: Դա կարմայական կապ է կոչվում կամ հայերեն ասած` ճակատագրով միահյուսված:
***
Սյս նախընտրական հրմշտոցի ֆոնին կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու այն հարցադրմանը, թե արդյոք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել:
Մեզ հայտնի բոլոր հեղափոխությունների ժամանակ դրանց մասնակիցները չեն էլ գիտակցել, որ հեղափոխություն են անում: Այդ գնահատականը հետո է տրվել, երբ հասկացել են, որ խորքային փոփոխություններ են կատարվել հասարակությունների կյանքում:
Երբ ֆրանսիական հեղափոխության 200 ամյակի տոնակատարության ժամանակ Չինաստանի ղեկավարներից մեկին խնդրել են կարծիք հայտնել, ասել է, որ վաղ է դրա համար, դեռ քիչ ժամանակ է անցել: Դա չինական մտածողություն է, իսկ Ֆրանսիայում վաղուց են հասկացել, որ եղել է հեղափոխություն. քաղաքացու իրավունքների հռչակագիրը փոխել է աշխարհը: Ֆրանսիացիներն որոշել էին, որ իրենք են իրենց ճակատագիրը կերտելու, այլ ոչ թե թագավորն ու ազնվականները ծագման իրավունքով: Դա հասկացել է նաև ողջ առաջավոր մարդկությունը և ֆրանսիական հեղափոխությունը կոչել է Մեծ Հեղափոխություն:
Ռուսական հեղափոխությունն էլ է Մեծ եղել: Ճիշտ է, սովետական պոստմոդեռնիստակամ էքսպերիմենտը վերջում ձախողվել է, սակայն առաջավոր երկրները դրանից դասեր են քաղել ու դեմքով շրջվել են դեպի ժողովուրդը: «Սոցիալական պետություն» հասկացողությունը դրա պատճառով է առաջացել:
Այսինքն ցանկացած իշխանափոխություն, որը զանգվսծների միջամտության արդյունքում է տեղի ունենում, իր արդյունքներով է կարող գնահատվել որպես հեղափոխություն կամ էլ որպես իշխանափոխություն:
Հայաստանը փոքր երկիր է, մենք 21-րդ դարում ենք ապրում, բայց մենք էլ ենք կարող ունենալ հեղափոխություն, որը կշրջի մեր կյանքը, այսինքն գիտակցված մի բեկումնային փոփոխություն կլինի, որն իր արդյունքներով, ազդեցությամբ ու հետևանքներով կգնահատվի որպես հեղափոխություն:
Այս նախընտրական ելույթներն ու վեճերի բովանդակությունը կամ բովանդակության բացակայությունը ցույց են տալիս, որ գիտակցված ոչ մի փոփոխություն էլ չի եղել և այն, ինչ եղել է, հեղափոխություն չէր:
ՀՀԿ-ն Քաղաքացիական պայմանագրի փրկությունն է
ՀՀԿ-ն Քաղաքացիական պայմանագրի փրկությունն է:
Եթե չլիներ ՀՀԿ-ն, ապա քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա չէին ունենալու:
- Ում դեմ էին պայքարելու,
- Ում էին ասֆալտին փռելու,
- Ինչպես էին հիմնավորելու իրենց գոյությունը որպես կուսակցություն ու իշխանության հավակնող ուժ:
ՔՊ-ն էլ ՀՀԿ-ի փրկությունն է: Եթե չլիներ ՔՊ-ն, ով էր հիշելու ՀՀԿ-ի գոյության մասին կամ ումից պետք է մտահոգվեր ընտրողը, որ իրենց ձայն տար:
Հինդուիզմի մեջ մի հավատալիք կա, որ զինվորը թշնամու սրից մահանալուց հետո հաջորդ կյանքում ծնվում է իրեն սպանողի ընտանիքում:
Ըստ այդ հավատալիքի` հաջորդ խորհրդարանում ՔՊ-ն ՀՀԿ է դառնալու, իսկ ՀՀԿ-ն՝ ՔՊ: Դա կարմայական կապ է կոչվում կամ հայերեն ասած` ճակատագրով միահյուսված:
***
Սյս նախընտրական հրմշտոցի ֆոնին կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու այն հարցադրմանը, թե արդյոք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել:
Մեզ հայտնի բոլոր հեղափոխությունների ժամանակ դրանց մասնակիցները չեն էլ գիտակցել, որ հեղափոխություն են անում: Այդ գնահատականը հետո է տրվել, երբ հասկացել են, որ խորքային փոփոխություններ են կատարվել հասարակությունների կյանքում:
Երբ ֆրանսիական հեղափոխության 200 ամյակի տոնակատարության ժամանակ Չինաստանի ղեկավարներից մեկին խնդրել են կարծիք հայտնել, ասել է, որ վաղ է դրա համար, դեռ քիչ ժամանակ է անցել: Դա չինական մտածողություն է, իսկ Ֆրանսիայում վաղուց են հասկացել, որ եղել է հեղափոխություն. քաղաքացու իրավունքների հռչակագիրը փոխել է աշխարհը: Ֆրանսիացիներն որոշել էին, որ իրենք են իրենց ճակատագիրը կերտելու, այլ ոչ թե թագավորն ու ազնվականները ծագման իրավունքով: Դա հասկացել է նաև ողջ առաջավոր մարդկությունը և ֆրանսիական հեղափոխությունը կոչել է Մեծ Հեղափոխություն:
Ռուսական հեղափոխությունն էլ է Մեծ եղել: Ճիշտ է, սովետական պոստմոդեռնիստակամ էքսպերիմենտը վերջում ձախողվել է, սակայն առաջավոր երկրները դրանից դասեր են քաղել ու դեմքով շրջվել են դեպի ժողովուրդը: «Սոցիալական պետություն» հասկացողությունը դրա պատճառով է առաջացել:
Այսինքն ցանկացած իշխանափոխություն, որը զանգվսծների միջամտության արդյունքում է տեղի ունենում, իր արդյունքներով է կարող գնահատվել որպես հեղափոխություն կամ էլ որպես իշխանափոխություն:
Հայաստանը փոքր երկիր է, մենք 21-րդ դարում ենք ապրում, բայց մենք էլ ենք կարող ունենալ հեղափոխություն, որը կշրջի մեր կյանքը, այսինքն գիտակցված մի բեկումնային փոփոխություն կլինի, որն իր արդյունքներով, ազդեցությամբ ու հետևանքներով կգնահատվի որպես հեղափոխություն:
Այս նախընտրական ելույթներն ու վեճերի բովանդակությունը կամ բովանդակության բացակայությունը ցույց են տալիս, որ գիտակցված ոչ մի փոփոխություն էլ չի եղել և այն, ինչ եղել է, հեղափոխություն չէր:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից