Քաղաքական

01.12.2018 13:08


Եթե Բաքուն պատրաստ չէ փոխզիջումների, նշանակում է, որ նրան ձեռնտու է սառեցված վիճակը. Վլ. Կազիմիրովը

Եթե Բաքուն պատրաստ չէ փոխզիջումների, նշանակում է, որ նրան ձեռնտու է սառեցված վիճակը. Վլ. Կազիմիրովը

Բոլոր կոնֆլիկտներում կարևոր է զինված հակամարտությունը դադարեցնելը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին այսօր «Լազարևյան ակումբ»-ի նիստում հայտարարեց Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը:

«Այս հակամարտության մեջ կարևորը Ղարաբաղի ճակատագիրն է: Մնացածը երկրորդական են՝ որքան էլ այս կամ այն կողմին կարևոր թվա»,-ասաց Կազիմիրովը:

Ըստ նրա՝ 1988-ից 1991թթ. ղարաբաղյան հարցը քաղաքականից դարձավ ռազմական, որի հետևանքով եղան զոհեր:

«1991 թ. Իրանն ու Ռուսաստանը եղան առաջին միջնորդները, իսկ հետո՝ 92 թ., ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսեց զբաղվել միջնորդությամբ: Ռուսաստանը համոզեց հակամարտության կողմերին դադարեցնել զինված հակամարտությունը, մենք տեսանք, որ ստորագրվեց զինադադարի մասին պայմանագիր: Կոնֆլիկտը երկու կողմի հարց չէ, Ղարաբաղն ունի իր ինքնուրույն դերը, մասնակցում էր բանակցություններին, որովհետև որոշվում էր հենց Ղարաբաղի ճակատագիրը»,-նշեց Վլադիմիր Կազիմիրովը:

Ըստ նրա՝ բանակցությունները փակուղի են մտնում այն պատճառով, որ կողմերից մեկը, իր խոսքով՝ «օկուպացված» տարածքների վերադարձ է պահանջում: «Բաքուն պատրաստ չէ զիջումների: Եթե նրանք պատրաստ չեն փոխզիջումների գնալու, պատրաստ չեն ապահովելու անվտանգությունը, նշանակում է, որ նրանց ձեռնտու է, որ հակամարտությունը չի հանգուցալուծվել: Նրանց ձեռնտու է սառեցված վիճակը»,- նշեց դիվանագետը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը