Աշխարհում ամենադժվար փորձություններից են համարվում իշխանության ու փողի փորձությունը: Քչերն են դիմանում դրանց:
Որքան կայացած չեն հասարակությունը, քաղաքական ինստիտուտները և տնտեսական կյանքը, այնքան անվերահսկելի է դառնում իշխանությունը և այլասերվում:
Եթե իշխանությունը դառնում է բացարձակ, ապա այլասերվում է բացարձակ ձևով:
Հայաստանում իշխանության և փողի փորձությանը հատուկենտ մարդիկ են դիմացել: Հատկապես ճչացող է իշխանության այլասերումն այն դեպքում, երբ այլասերվողը «ժողովրդի սիրելի» կոչմանն է արժանանում:
Օրինակ՝ «Ղարաբաղ» կոմիտեի տղաները փողոցից ու հրապարակից եկան իշխանության ու շատ արագ այլասերվեցին: Նույն գործընթացը նկատվում է հիմա: Ժպտադեմ երեխեքը իշխանության գալուց հետո շատ արագ դարձան չինովնիկ (բառիս վատ իմաստով) ու կերպարանափոխվեցին: Ընդ որում՝ որքան քիչ են երեկվա լակոտի գիտելիքները, այնքան արագ է նա այլասերվում ու դառնում «վաժնի» դեմք:
Հարկ է նկատել, որ այդ ամենի մեջ իր հսկայական դերն ունի նաև մեր չկայացած հասարակությունը: Այն ստեղծում է կուռքեր, ամբողջովին հանձնում իր անհատական «ես»-ն ու հավաքական «մենք»-ը կուռքին, այլասերում նրան ու հետո սկսում տապալման գործընթացը՝ այդ ընթացքում անընդհատ բողոքելով վատ կյանքից:
«Ժողովրդի սիրելիները» չեն կարողանում դիմանալ գայթակղությանը և կռապաշտության օբյեկտ չդառնալ, բայց միշտ պետք է հիշեն, որ մեդալն ունի նաև հակառակ կողմ (որտե՞ղ է հիմա Վանո Սիրադեղյանը կամ որտե՞ղ են «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամները):
Մեզանում մի հստակ օրինաչափություն է հաստատվել (ընդ որում՝ դա միայն հայկական ֆենոմեն չէ): Իշխանությունն այլասերում է, իսկ ոչ իշխանությունը՝ սթափեցնում, վերադարձնում մարդկային տեսքն ու դարձնում իրատես: Մենք հիմա նկատում ենք «Քաղաքացիական պայմանագրի» ՀՀԿ-ացում, այն էլ՝ արագացված տեմպերով և միաժամանակ ՀՀԿ-ի, պայմանական ասած, ՔՊԿ-ացում:
Պարզվում է՝ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և մյուսները կարող են նորմալ խոսել, չլինել «քառակուսի», տեսնել խնդիրները, բարձրաձայնել ճչացող ստերի մասին և դուրս գալ վոժդիզմի շրջանակներից:
Հակառակ գործընթացն էլ ենք տեսնում: Տեսնում ենք, թե ինչպես են «թավշյա» տղաներն ու աղջիկները, որոնք փողոց էին փակում, կրեատիվ բաներ ասում ու մարդկային պահվածք ցուցաբերում, իշխանության գալուց հետո դառնում «քառակուսի», անմարդկային ու տառապում վոժդիզմով:
Փողոցի և հարթակի տղաներն ու աղջիկները հիմա այնքան են կտրվել իրականությունից, որ ՀՀԿ-ի երբեմնի «քառակուսիները» դրանց համեմատ բարի հրեշտակներ կարող են թվալ:
Փողի և իշխանության փորձությունը շատ ծանր փորձություն է, մանավանդ երբ կուռք ես աշխատում, ունես անվերահսկելի ու բացարձակ իշխանություն և քեզ կարող ես թույլ տալ ամեն ինչ:
Միայն մեկ բան պետք է խորհուրդ տալ այլասերման ուղին բռնածներին: Երբ պահը գա (իսկ դա անխուսափելիորեն գալու է և շատ շուտով), ոտքերում ինչքան ուժ ունեք, փախեք: Փախեք բառիս բուն իմաստով: Փախեք ինչպես Կերենսկին բոլշևիկացող Ռուսաստանից՝ ամերիկյան դեսպանատան տրամադրած մեքենայով, քանզի նրա համար այլ մեքենա չէր գտնվել (ասում են, թե Կերենսկին փախել է կանացի հագուստով, որպեսզի չճանաչվի, թեև դա ավելի շուտ ֆոլկլոր է, քան իրականություն): Փախեք այսօրվա կռապաշտներից, քանզի նրանք կուռքեր տապալելիս շատ դաժան են լինում: Այդ ժամանակ մենք, իհարկե, ձեզ կպաշտպանենք զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով ու թույլ չենք տա զզվելի ամբոխի դավաճանական խրախճանքը, բայց միգուցե չկարողանանք դա անել:
Իշխանության և փողի փորձություն

Կորյուն Մանուկյան