Ռոբերտ Քոչարյանը մասնակցել և ելույթ է ունեցել «Լազարևյան ակումբի» նիստին (տեսանյութ)
Երևանում կազմակերպված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստին մասնակցում էր և ելույթով հանդես եկավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին։
«Հայաստանի ու հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու ուղիղ կամ անուղղակի կոչերը, անգամ կյանքի չկոչվելով, նշանակալի վտանգ են պարունակում: Սոցիալական կայքերն ու բլոգերն այսօր մեծ հնարավորություն են տալիս ուղղորդելու հասարակական կարծիքը»,–ասաց երկրորդ նախագահը՝ նշելով, որ այս ամենը երկու երկրների հասարակությունների միջև անվստահություն է առաջացնում ու քայքայում տարիների կապերը։
«Հատկապես միջպետական հարաբերություններում մենք պետք է ընկալելի, կանխատեսելի, վստահելի ու միմյանց կարիքն ունեցող գործընկերներ լինենք։ Պետությունների միջև բարեկամական հարաբերություները միայն երկու երկրների հետաքրքրությունների համընկումը չէ, այլ պետական հետաքրքրությունների ու մարդկային գործոնի խորը գիտակցության համադրությունը»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը նշեց, որ աշխարհի քարտեզի վրա չկա հայ-ռուսական հարաբերությունների խորությունն ունեցող այլ երկու երկրների համանման օրինակ.
«Այս հարաբերությունները մենք ժառանգել ենք ու պետք է ամենօրյա ջանքեր գործադրենք դրանց պահպանման ու զարգացման համար»,–ասաց նա:

Աղբյուրը՝ yerevan.today