Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 ուժ:
Գերիշխում են երեք տիպի հանրային տրամադրություններ։
Թավշյա հեղափոխականները ձայն կտան Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլին»:
Հակահեղափոխականները կքվեարկեն ՀՀԿ-ի օգտին:
Արմատական հեղափոխականների փոքր շերտի ձայներն ակնկալում է «Սասնա ծռերը»:
Խորհրդարան կարող է անցնել նաև ԲՀԿ-ն՝ իներցիայի, փողի ու ռեյտինգային համակարգի շնորհիվ:
Այս խճանկարում մյուս ուժերն անելիք ու ասելիք չունեն: Նրանք ընդամենը ֆոնային դեր են կատարում ու ձայն են փախցնելու այս կամ այն շերտի ներկայացուցիչ ուժից (հիմնականում՝ «Իմ քայլից»): Իսկ դա նշանակում է, որ հազիվ թե Փաշինյանը կարողանա կրկնել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրած 81 տոկոսանոց ցուցանիշը:
Հիմնական ախոյաններ են ՀՀԿ-ն ու «Իմ քայլը»՝ դաշտը դարձնելով սև ու սպիտակ:
ՀՀԿ-ն ու «Իմ քայլը», ժողովրդական լեզվով ասած, իրար են ուտում, բայց չեն նկատում, որ կա իրենց մերժող ուժ:
Դատելով «Սասնա ծռերի» պահվածքից՝ Փաշինյանի իրական հակառակորդը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ «ծռերը»:
Պատահական չէ, որ Փաշինյանը կոպիտ արձագանքեց «ծռերի» հայտարարությանը՝ 2 տարուց խորհրդարանը ցրելու մասով։
«Սասնա ծռերը» մի փոքր նահանջեցին Փաշինյանի հայտարարությունից հետո, բայց թե ինչպիսին կլինեն նրանց հետագա հարաբերությունները, դժվար չէ կանխատեսել: Հայկական ժիրոնդիստների ու յակոբինյանների ջրերը չեն կարող մի առվով հոսել, ինչպես որ բոլշևիների ու Կերենսկու ջրերը մի առվով չհոսեցին:
Դեկտեմբերի 9-ից կսկսվի նոր գործընթաց, որն էլ կկանխորոշի Հայաստանի ապագան: Կսկսվի քաղաքական նոր դաշտի ձևավորումը:
Ովքե՞ր կհայտնվեն խորհրդարանում (տեսանյութ)

7or.am