33-ամյա վարորդի դին, ով 1 օր առաջ էր համաներմամբ ազատ արձակվել, հայտնաբերվել է մեքենայից դուրս
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Հյուսիս –Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածին և մի քանի պտույտ շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորակում, բախման վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Սահակյանն էր, ով 1 օր առաջ էր համաներմամբ ազատ արձակվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։