Իրանցի 50–ամյա վարորդը մազութով բարձած բեռնատարով գլորվել և հայտնվել է ձորում. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Բեյզաթ Ախվեդիզադեն իր վարած MACK մակնիշի 36 B 589 10 համարանիշի մազութով բարձած բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։