Զուրաբիշվիլիի ու ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեի տոկոսային հարաբերությունները 57/43 է:
Դատելով ամենից՝ Վրաստանում սև-սպիտակային վիճակ է: Քվեարկությունը տեղի է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու շուրջ: Զուրաբիշվիլուն քվեարկողները ոչ թե նրան են ձայն տվել, այլ քվեարկել են Սահակաշվիլու դեմ: Եվ հակառակը՝ նրանք, ովքեր ձայն են տվել Վաշաձեին, քվեարկել են Սահակաշվիլու կողմ:
Փաստորեն, Սահակաշվիլին ունի մոլի կողմնակիցներ ու մոլի հակառակորդներ: Կողմնակիցները մատնանշում են նրա բարեփոխումները և հակակոռուպցիոն պայքարը, իսկ հակառակորդները հիշեցնում են Սահակաշվիլու ստեղծած բերիական ռեժիմը, սեփականության տոտալ վերաբաշխումը, բանտերով անցած շուրջ 300 հազար քաղաքացիների ճակատագրերը, ինչպես նաև Օսիան ու Աբխազիան:
Այդպիսով վրաց հասարակությունը բաժանվել է իրարամերժ երկու շերտերի: Իսկ դա նշանակում է, որ կարող են լինել բախումներ, եթե Վրաստանի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին համապատասխան հետևություններ չանի ու անհրաժեշտ քայլեր չձեռնարկի:
Սահակաշվիլին կոչ է արել անցնել փողոցային զանգվածային պայքարի: Թե որքանով դա նրան կհաջողվի, դժվար է ասել, հատկապես որ նա Վրաստանում չէ և չի կարող իր անձնական խարիզմայով առաջնորդել թիմակիցներին:
Վրաստանում, ամեն դեպքում, սպասվում են փոփոխություններ, և մեզ համար շատ կարևոր է, որ չլինեն ցնցումներ, քանզի Հայաստանի բեռնափոխադրումների ավելի քան 2/3-ը Վրաստանով է իրականացվում և դա մեր հիմնական ցամաքային պատուհանն է դեպի արտաքին աշխարհ:
Վրաստանում սև ու սպիտակ վիճակ է. կլինե՞ն ցնցումներ
Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել Սալոմե Զուրաբիշվիլին:

Հայկ Ուսունց