Քաղաքական

29.11.2018 18:10


Ռ․Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը կրկին հետաձգվեց (տեսանյութ)

Ռ․Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը կրկին հետաձգվեց (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Երեկվա նիստին նույնպես անձամբ ներկա էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

-Մենք գտնում ենք, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ,-ասել էր գլխավոր դատախազը։

Դատարանը նաև մերժել էր դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ ներկայացնելու Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր պատրաստվում են միջնորդել, որ Վերաքննիչ դատարանը կասեցնի բողոքների վարույթը և դիմի ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։ Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում նշել էր պաշտպան Հայկ Ալումյանը։

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր վերաքննիչ բողոք է ներկայացնելու առաջին ատյանի որոշման դեմ` հիմք ընդունելով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսումը և ասուլիսը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի դատապաշտպան Հայկ Ալումյանը:

Այլ մանրամասներ Հայկ Ալումյանը չհաղորդեց:

***

Այս պահին ընդմիջում է հայտարարվել մինչև ժամը 17։00-ն։

***

Ալումյանի խոսքով՝ դատարանների վրա աննախադեպ ճնշումներ են տեղի ունենում․ «Եթե վարչապետը հստակ իր դիրքորոշումը արտահայտում է, որ դատավորը սխալ է արել եւ ատելություն է առաջացնում իր խոսքով դատավորի նկատմամբ, դրանից հետո տեսել եք քոմենթները։ Սա շատ վտանգավոր ձեւ է։ Ոչ մի դատարանի դատավորներ չեն կարող իրենց ապահովագրված զգալ, որ իրենց որեւէ դատական ակտ դուր չգա գործադիր իշխանությանը, ոնց ժողովրդին հանեց, տարավ ԱԺ պաշարելու, մի օր էլ չի բերի, դատարանը չի պաշարի։ Այդ մոտեցումները շատ վտանգավոր են դատական համակարգի համար»։

***

Նիստը կրկին հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը