«Սաշիկ Սարգսյանը պատրաստ է 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Իջևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ունեցվածքին, ապա՝ Սաշիկ Սարգսյանի 30 մլն դոլարին:
«Ինչպես հիշում եք, ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ, որում Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացումն էր՝ 2014 կամ 2016թ-ին, որը ներկայացվում էր որպես օտարերկրյա ներդրում: Իրականում ՀՀ-ում աշխատված կոռուպցիոն փողերը տարել են Կիպրոս պտտել, բերել, էստեղ հյուրանոց կառուցել: Բայց հարցը դա չի: Ինձ տեղեկացնում են, որ Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետգույքի կառավարման վարչություն ու ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը: Ըստ ամենայնի, նրանք անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար այդպիսի քայլի են դիմել: Մենք պետք ա էդ հյուրանոցը աճուրդի դնենք: Ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ ու գումարները մուտքագրել բյուջե:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբոր 30 մլն դոլարին, իմ նախորդ ելույթից հետո Սաշիկ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է գումարների մի մասը տրամադրել բյուջե»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ Zham.am