Քաղաքական

28.11.2018 14:24


ՀՔԾ պետը ներկայացրեց Մարտի 1-ի գործով կատարված աշխատանքը (տեսանյութ)

ՀՔԾ պետը ներկայացրեց Մարտի 1-ի գործով կատարված աշխատանքը (տեսանյութ)

Վերջին 6 ամիսների ընթացքում միայն Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ավելի քան 1000 անձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ տեղեկացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Մարտի 1-ի գործով կատարվել է ավելի քան 40 խուզարկություն: Քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել է 85 առգրավվում, նշանակվել է 23 փորձաքննություն, այդ թվում՝ բարդ համալիր: Փորձաքննության է ներկայացվել 146 միավոր հրազեն ,մեծ քանակությամբ զինամթերք»,-ասաց Խաչատրյանը և հավելեց, որ եթե այս գործին ավելացվեն նաև քննիչների կողմից դատական վերահսկողության շրջանակներում քննվող բողոքներով դատական նիստերին մասնակցությունը, քննիչների կողմից ներկայացված միջնորդությունները, ապա պատկերացում կկազմվի միակ մեկ քրեական գործով քննիչների կատարած աշխատանքի իրական ծավալի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը