Լրահոս

27.11.2018 17:57


Երևանում բախվել են գլխավոր դատախազության համարանիշներով Lexus-ն ու ռուսական համարանիշներով բեռնատարը

Երևանում բախվել են գլխավոր դատախազության համարանիշներով Lexus-ն ու ռուսական համարանիշներով բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են Lexus մակնիշի 006 GG 01 համարանիշի և E 969 HX 161 RUS ռուսական համարանիշներով բեռնատար ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հեեևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ Երևանի Ճանապարհային Ոստիկանությունում անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի համարանիշները հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է կենտրոնական ապարատի պաշտոնյաներից մեկին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը