InSight ամերիկյան տիեզերանավը «սելֆի» է արել Մարսի վրա
Օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտման ԱՄՆ ազգային վարչության (NASA-ի) տիեզերանավը՝ InSight-ը, վայրէջք է կատարել Մարսի վրա: InSight-ը վայրէջքից հետո «սելֆի» է արել և նկարն ուղարկել է Երկիր:
Տիեզերանավը պետք է հետազոտի «կարմիր մոլորակի» մակերեսը: NASA-ի կենտրոնի հեռարձակած հեռուստառեպորտաժին հետևել են ամբողջ աշխարհում:
InSight-ը Երկիր մոլորակից մինչև Մարս 550 միլիոն կիլոմետրանոց ճանապարհն անցել է կես տարում և «կարմիր մոլորակի» վրա կաշխատի «մարսյան» մեկ տարի, որը հավասար է «երկրային» 24 ամիսների: Ամբողջ ծրագրի արժեքը մոտ մեկ միլիարդ դոլար է:
InSight-ի հետազոտությունները պետք է նպաստեն Մարսի առեղծվածների բացահայտմանը և թույլ կտան ավելի լավ հասկանալ այդ մոլորակի ձևավորումը, ինչն անհրաժեշտ է նաև Երկիր մոլորակի ծագումը հասկանալու համար:
Ըստ ամերիկացի գիտնականների, առանցքային հարցն այն է, թե ինչու անցյալում բավական տաք և խոնավ Մարսն՝ ի տարբերություն Երկրի, վերածվեց մեծավ մասամբ չոր, անապատային, սառը և կյանքի նշույլ չունեցող մոլորակի:

Աղբյուրը՝ Ազատություն