Քաղաքական

27.11.2018 18:52


Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն (տեսանյութ, լրացված)

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն (տեսանյութ, լրացված)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Բողոքի քննությունը ներկա է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

***

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննության նիստը: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնել է, որ դատարանից ժամանակ են պահանջել դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ ներկայացնելու համար։

Նիստը կշարունակվի նոյեմբերի 28-ին, ժամը 12:00-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը