Մինչև գարուն սպասելն էլ մեզ վրա շա՜տ «թանկ» է նստելու
Ընտրությունների քարոզարշավը սկսվել է, հիմա մի քանի օր շարունակ լսելու ենք տարբեր խոստումներ, փնովումներ այս կամ այն քաղաքական գործչի կամ գործիչների մասին: Ամենակարևոր որոշումները, կարծես, այս քանի օրը ստվերում կմնան, մասնավորապես՝ Ամուլսարի շահագործման հարցը կմոռացվի, աշխատատեղերի ու մարդկանց սպասումների մասին խոսք չի լինի, ինչը մեծ վնասներ կհասցնի մեր պետությանը, տնտեսությանը:
Կառավարությունը, չնայած նրան, որ Ամուլսարի շահագործումը ՍՏՈՊ է արել մինչև գարուն՝ հստակ և հիմնավոր պատճառներ չնշելով, այնուամենայնիվ այս հարցը կրկին մարդկանց ուշադրության կենտրոնում է մնում, քանի որ հազարավոր ջերմուկցիներ սպասում են իրենց աշխատատեղերին, սպասում են, որ կառավարությունը թույլ կտա Լիդիան ընկերությանը նոր ստանդարտներով, առանց խախտումներով հանքը շահագործի՝ տնտեսության զարգացմանը զարկ տալով: Հետո, մինչև գարուն սպասելն էլ մեզ վրա շա՜տ «թանկ» է նստելու, քանի որ օտարերկրյա ներդրողների համար էլ մեր երկիրը դառնում է անկայուն, չհուսադրող, ներդրողների հանդեպ անտարբեր վերաբերվող պետություն, որն ունի ճահճայի տնտեսության, բայց և այնպես օտարերկրյա ներդրումներին էլ նայում է մատների արանքից՝ թույլ չտալով հազարավոր դոլարների եկամուտը մտնի բյուջե:
Նման սխալներն ու անիմաստ ձգձգումները կբերեն նրան, որ ոչ ոք չի ցանկանա ներդրումներ անել մեր պետությունում, այն ժամանակ էլ արդեն ուշ կլինի հորդորել՝ «եկեք, ներդրում արեք, երկիրը զարգացնեք…»:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից