Քաղաքական

27.11.2018 13:41

Բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի միջոցով. ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին

Բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի միջոցով. ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակին, կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ծավալվող քննարկումներին: Մեծամորի ատոմակայանում լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում բոլոր հարցերը լուծում են ստանալու կոնսենսուսի միջոցով:

«Հավաքական անվտանգության կազմակերպությունում բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի միջոցով: Ես կասկած չունեմ, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ բոլոր երկրները շահագրգռված են, որպեսզի կազմակերպությունն աշխատի և ընդհանուր անվտանգության ապահովման հարցում ունենա այն ներդրումը, որը կազմակերպությունից սպասում են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ո՞վ է շարունակելու զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Եկեք այդ հարցը թողնենք մեր երկրների ղեկավարների որոշմանը: Ես լիազորված չեմ խոսել նրանց փոխարեն: Այդ ամենը քննարկվում է, ինչպես գիտեք, և ես վստահ եմ, որ կլինի այնպիսի որոշում, որ մեր կազմակերպությունն այս իրավիճակից ավելի ամրապնդված դուրս կգա»,-նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։