Կարծիք

27.11.2018 08:58


Հերոսը՝ ծաղրածուն

Հերոսը՝ ծաղրածուն

Մանվելն էլ է կռվել ու վատ չի կռվել, տուֆտելուց էլ, վատ չեր տուֆտում: Բայց Սասունի ասածի պես էշություն չէր ասի, գիտեք ինչի՞, որովհետև, մեղմ ասած՝ «տառաճանաչ» չէր ու վերևներում, աշխարհաքաղաքական խնդիրների մասին մտածելիս, նրա կարիքը չէին զգում, ինքն էլ զահլա չուներ:

Ուրիշ է Սասունի դեպքում: Նա, այբբենարանը կարդացել է: Գուցե կեսից դադարել է կարդալ, բայց Մանվելից տառաճանաչ է , հետևաբար հաճախ մասնակցում է ազգի փրկության ծրագրերի քննարկմանը և այնտեղ ինչ-որ բան է լսել կամ չի հասկացել, կամ էլ հասկացել է, բայց չի իմացել, որ այդ մասին չպետք է խոսել:

Իհարկե կա նաև երրորդ տարբերակը, այն է՝ «թող հնչի նրա շուրթերից», ինչն էլ եղավ: Ինչո՞ւ, կարելի է ենթադրել՝ ծաղրում են: Իսկ ինչն են ծաղրում, կամ ո՞ւմ: Ասեմ, բառն են ծաղրում, բառի իմաստն են արժեզրկում: Ստորացնում են, և տարբերություն չկա «Հերոսը» զնդանո՞ւմ է, թե՞ ազատության մեջ:

«Հերոսը»՝ ծաղրածու։

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը