Արցախից արձագանքել են Սասուն Միքայելյանի հայտարարությանը (տեսանյութ)
Արցախի ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Իմ քայլը» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանի այսօրվա հայտարարությանը։
«Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:
Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»,-գրել է Ս․Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:
Սասուն Միքայելյանի այս խոսքերը բուռն քննադատության են արժանացել համացանցում։ Ավելի ուշ Միքայելյանը խմբագրել է ինքն իրեն՝ մեկ այլ նախընտրական ելույթի ժամանակ նշելով․ «Երբ ասացի, որ այս հաղթանակը պակաս չէր, քան արցախյան պատերազմում տարած հաղթանակը, միտքս փոքր ինչ բացեմ: Եթե չլիներ այս հաղթանակը, արցախյան հաղթանակը մենք կարող էինք կորցնել»։

7or.am