ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն:
Քարոզարշավը մեկնարկել է: Ամեն մի ուժ իր ծրագիրը, կարգախոսն ու նպատակն է ներկայացնում: Դրանք ֆորմալ բաներ են: Իրականում շատերն առաջնորդվում են այնպիսի կարգախոսներով ու նպատակներով, որոնք հաճախ տարբերվում են հայտարարվածներից:
Ելնելով ընտրական քվեաթերթիկում հայտնված ուժերի վարքագծից, «մեսիջներից» ու քաղաքական կշռից՝ ներկայացնենք, թե ով ինչու է մասնակցում ընտրություններին, ինչ կարգախոսով և ինչ հավակնություններ ունի:
Եվ այսպես.
ՀՀԿ
Եթե մտահոգ ես, ապա ... մենք էլ ենք մտահոգ:
Մեր նախկին ընտրազանգվա՛ծ, դուք մտահոգ եք, որ փող չի բաժանվելու, իսկ մենք մտահոգ ենք, որ փող չենք բաժանելու:
Ինչքան չուզեք, էնքան «խփենք»:
«Իմ քայլը» դաշինք
Եթե մտահոգ ես ՀՀԿ-ով, ապա քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին:
Նիկոլը՝ վարչապետ, իսկ մենք՝ պատգամավոր: Ինչքան ուզեք, էնքան «խփենք»:
Ժողովուրդը դեռ մեզ հավատում է: «Դուխո՛վ»: Գըմփ-գըմփ-հո՛ւ:
Մեր խոսքը ... խոսք է: Մենք միշտ Նիկոլի կողքին ենք լինելու, իրա ցավը տանենք: Էն Նաիրա Զոհրաբյանը մեր գծից շեղվել էր Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ու դրա համար մենք իրան աքսորել ենք Սյունիք: Մեր խոսքը ...
«Լուսավոր Հայաստան»
Հե՜յ գիդի Սերժի գյոզալական ժամանակներ ...
Հանգիստ պատգամավոր էինք դառնում, իսկ հիմա ստիպված ենք ինքներս ձայն հավաքել:
Թե ասա ինչի՞ մերժեցին Սերժին, հենա մեզ համար ապրում էինք ԱԺ-ում:
Թե ասա ինչի՞ Նիկոլին պատգամավոր սարքեցինք, որ հետո էլ սենց կրակն ընկնեինք: Միամիտ լոռեցի ենք, էլի՛:
«Մենք» դաշինք

Մենք քիչ ենք, բայց մեզ «արևմտամետ» են ասում,
Մենք մեզ «լուսավոր» էդմոնենցից չենք գերադասում:
Պարզապես էդմոնենք էլ պիտի ընդունեն,
Որ մենք, միայն մենք Արամ Զավենիչ ունենք,
որը մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր է աշխատում:
Բայց ի՜նչ քցիբ մարդ դուրս եկավ Նիկոլը: Մեզ ու էդմոնենց «Իմ քայլը» ցուցակում տեղ չտվեց ու հիմա ստիպված ընկել, քվե ենք հավաքում:
ՕԵԿ

ՀՅԴ
Ախր մենք ինչպե՞ս վեր կենանք գնանք (խորհրդարանից):
Հին ընկեր էինք, դարձանք հնամաշ:
«Սասնա ծռեր»
Նիկոլին գցել զիբիլի վեդրոն, իսկ մյուսներին՝ բռնել: ՊՊԾ գնդի գրավման օրը հայտարարել հայ ժողովրդի վերածննդի և ապստամբության իրավունքի պաշտպանության օր: Միաժամանակ պատերազմ հայտարարել Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին՝ մտքում պահելով Վրաստանն ու Իրանը: Կարևորն այն է, որ Գարեգին Չուգասզյանը ժամանակին տեղ հասցնի իր հասցնելիքը. «Ծապլվարում» միշտ էլ փողը քչություն է անում:
Ինչ վերաբերում է մյուս ուժերի մոտիվացիային, ապա այն տեղավորվում է օլիմպիական սկզբունքի շրջանակներում: Ինտրիգն այստեղ այն է, թե ակնհայտ հետնապահներից ո՞ր մեկը կհայտնվի վերջին տեղում, իսկ որը դրանց մեջ առաջին տեղը կգրավի:
Եթե մտահոգ ես, ապա ... «գըմփ-գըմփ-հո՛ւ»

ԲՀԿ
Ժողովուրդ ջան, ինչքան էլ ձեն ստանանք, էլի «քյարա»: «Լիժբը» խորհրդարան անցնենք:

Հայկ Ուսունց