Երեւանյան կոլորիտ ու համեղ խոհանոց, որ կարող է հիացնել անգամ ամենաքմահաճ այցելուին: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հաճախ են նախընտրում երեկոներն անցկացնել «Էլեն» ռեստորանում: Երեւանի կենտրոնում գտնվող ռեստորանում ոչ միայն կարելի է համեղ սնվել, այլեւ ծանոթանալ հայկական կերպարվեստի բացառիկ նմուշներին ու ունկնդրել բարձրաճաշակ երաժշտություն:
Շենքը, որտեղ գործում է «Էլեն» ռեստորանը, պատմություն ունի: 1946 թվականին է կառուցվել: Հետագայում, այն, իհարկե, ամրացվել է, ներքին հարդարման աշխատանքների ժամանակ, սակայն, հաշվի են առնվել շինության առանձնահատկությունները: Պահպանվել են պատմամշակութային հուշարձան համարվող շենքի ճարտարապետական լուծումները, օրինակ, սյուները որոնք յուրահատուկ, հին երեւանյան կոլորիտ են հաղորդում շինությանը: Ռեստորանի ներքին հարդարման աշխատանքները կատարվել են լավագույն մասնագետների խորհրդատվությամբ: Ընտրվել են բաց տոնային լուծումներ ու չպարտադրող աքսեսուարներ, որոնք ավելի խաղաղ ու մտերմիկ են դարձնում ռեստորանում անցկացվող երեկոները:
«Էլեն» ռեստորանի սրահներում կախված են հայտնի նկարիչ Գաբրիել Մանուկյանի կամ Գաբոյի աբստրակտ ոճի կտավները: Բնօրինակներ են, որ կարելի է տեսնել միայն այստեղ կամ ժամանակակից արվեստի թանգարանում:
«Բարձրաճաշակ երաժշտությունը մեզ մոտ պարտադիր պայման է: Դաշնամուր, ջութակ, կենդանի կատարումներ...Մեր ռեստորանում բացառում ենք ցածրորակ երաժշտությունը ճիշտ այնպես, ինչպես՝ վատորակ սնունդը: Տարիների ընթացքում ձեռք ենք բերել բարձր վարկանիշ, որը մեր կարեւոր հաղթաթուղթն է եւ որին չենք դավաճանի երբեք»,-նշում է ռեստորանի հիմնադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը:
«Էլեն» ռեստորանում հնչող երաժշտությունն ու հայ ժամանակակից նկարիչների բնօրինակները, ի դեպ, հիացնում են հատկապես արտերկրից եկած հայտնի հյուրերին: Անուններ չեն նշում, բայց վստահեցնում են, «Էլեն» ռեստորանին են նախապատվություն տալիս գրեթեն բոլոր հայտնի արվեստագետներն ու քաղաքական գործիչները, որ գալիս են Հայաստան: Այստեղ նրանք բացահայտում են Հայաստանը՝ ավանդական ուտեստների ու արվեստի միջոցով: Լավագույն գնահատականը նրանց գոհունակ ժպիտը, շնորհակալական խոսքերն ու կրկին վերադարձն է: Ո՞րն է հաջողության գաղտնիքը՝ հետաքրքրվում ենք տնօրենից:
«Գաղտնիքներ, բանալիներ չկան... Հաջողությունն այնտեղ է, որտեղ ազնիվ աշխատանքն ու սերն է արված գործի հանդեպ: Մենք երբեւէ նպատակ չենք դրել զարմացնել կամ գերազանցել ինչ որ մեկին: Ցանկացել ենք ստեղծել մի անկյուն, որտեղ մարդը հարմարավետ կզգա իրեն, կվայելի օրվա իր պահն ու կհամտեսի համեղ խորտիկներ: Չ՞է որ ամենից հաճախ մտերմիկ սեղանների շուրջ են ծավալվում ամենաջերմ զրույցները, ընդունվում ամենակարեւոր որոշումները...»,-նշում է Էդուարդ Ներսիսյանը:
«Էլեն» ռեստորանում սրահներ կան ամենատարբեր առիթների համար՝ ռոմանտիկ ընթրիք, գործնական հանդիպում, ընտանեկան երեկո, ընկերական ուրախ հավաքույթ, կնունք, ծնունդ...յուրաքանչյուր այցելուի համար առանձին առաջարկ ունեն:
Մեծ ու լուսավոր մեծ սրահում կարելի է կազմակերպել մինչեւ հարյուր հոգի հյուրեր ունեցող հարսանյաց, ծննդյան, կնունքի կամ այլ հիշարժան առիթներ, բանկետներ:
Ավելի փոքր հավաքույթների՝ գործնական հանդիպումների, ընկերական երեկոների, մտերմիկ հավաքույթների կամ ռոմանտիկ ընթրիքի համար են նախատեսված առանձնասրահները, որտեղ հնարավոր է վայելել երեկոն՝ օտար աչքից հեռու, խաղաղ ու չափազանց համեղ:
«Ցանկացած ռեստորանի դեմքը իր խոհանոցն է: «էլեն» ռեստորանի խոհանոցը «տնօրինում» են տարբեր մրցանակների արժանացած, վերապատրաստված յոթ խոհարարներ, որոնք բավարարում են անգամ ամենաքմահաճ այցելուին: Հայկական ու Եվրոպական խոհանոցների հայտնի ու անհայտ խորտիկները մեր ռեստորանի ճաշացանկում են»,-պատմում է ռեստորանի տնօրենը:
Բազմատեսակ ապուրներ, մշտապես նորացվող աղցանների հարուստ տեսականի, անկրկնելի խորոված ու խաշ, նաեւ ավանդական հայկական ուտեստներ: Խորտիկները, որ մատուցվում են «Էլեն»-ում զարմացնում են անգամ ամենաքմահաճ գուրմանին: Ռեստորանի մշտական հաճախորդները, սակայն, գիտեն, մենյուին նայելու անհրաժեշտություն անգամ չկա: Կարող են պատվիրել ինչ իրենց սիրտն ուզի: Կպատրաստվի հաշված րոպեների ընթացքում՝ համեղ ու ինքնատիպ: Ի դեպ, «Էլեն»-ի խորտիկները կարող եք համտեսել նաեւ ձեր տանը: Մինչ հյուրերը ճանապարհին են, տանտիրուհին էլ պատրաստվում է, արտերկրում վերապատրաստում անցած յոթ խոհարարները կպատրաստեն ցանկացած ուտեստ եւ գեղեցիկ կփաթեթավորեն: Ձեզ կմնա միայն վերցնել ռեստորանից ու մատուցել:
Բացահայտենք Հայաստանը՝ համի ուժով (լուսանկար)

Աղբյուրը՝ yerevaklur.am