Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Արշակունյաց պողոտա 24/1) այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը բավարարել է Սամվել Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանի՝ գաղտնալսման բացահայտման հետ կապված միջնորդությունը, որը նախկինում չէր տրամադրվում պաշտպանական կողմին և որը նաև պարտավորեցրել էր անել Վճռաբեկ դատարանը։
Դատական այսօրվա նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Դատարանը բավարարեց Սամվել Բաբայանի փաստաբանի միջնորդությունը

7or.am