Լրահոս

26.11.2018 12:18


Ժողովրդական «հեղափոխությանն» անհարիր մի շարք ընտրախախտումներ

Ժողովրդական «հեղափոխությանն» անհարիր մի շարք ընտրախախտումներ

«Մարդու իրավունքներ – 96» կուսակցության

Ընտրությունների օրինականության վերահսկման հասարակական հանձնաժողովի (ԸՕՎՀՀ )

ԹԻՎ – 2 Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածը տեղի ունեցան ժողովրդական «հեղափոխությանն» անհարիր մի շարք ընտրախախտումներ, որոնց ուղղակի և անուղղակի նախաձեռնողներն էին ՔՊ և ԲՀ կուսակցությունները, մասնավորապես՝

1. ԲՀԿ-ն իրականացրել է ծառայությունների մատուցման խոստումներ սոցիալական ցանցերով և, ըստ «Իմ քայլ» դաշինքի, նաև, հետընտրական գումարներ է խոստացել;

2. Վարչապետի պաշտոնակատարը, խախտելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները, քարոզչություն է իրականցրել ՔՊԿ-ի կամ «Իմ քայլ» դաշինքի օգտին:

3. ԲՀ, «Լուսավոր Հայաստան» և ՔՊ կուսակցությունները իրականացրել են ԸՕ-ով չկանոնակարգված քարոզչություն կամ ենթադրյալ ընտրախախտումներ:

Որպես կատարվածի պատճառներ կարող ենք առանձնացնել՝

1. Մեր այսօրվա առաջնորդի կողմից համապատասխան օրենսդրության սուբյեկտիվ մեկնաբանությունները։

2. ԿԸՀ-ի պատմական իշխանասիրությունն ու ընտրովի անգործությունն՝ առ այսօր, որևէ ձևով չեն արձագանքել, անգամ, ԿԸՀ ներկայացված բողոք-առաջարկություններին։

3. ՀՀ Նախագահի անգործությունը սահմանադրական կարգի պահպանման ուղղությամբ իր միակ պատասխանտու պարտականության կատարման գործում։

4. Ընտրական օրենսգրքի հ.19-ի 1-ին մասի ավազակաիշխանական և պարզաբանման ենթակա 2-րդ պարբերությամբ ստեղծված խառնաշփոթը:

Հույս ենք հայտնում, որ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն հիշյալ խախտումների հետևանքների և պատճառների վերացման ուղղությամբ:

Շնորհավորում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների բոլոր մասնակիցներին նախընտրական քարոզչության առաջին օրվա կապակցությամբ և մաղթում բարի ընտրաերթ:

Կեցցե՛ մեր երեխաները, որ հուսադրված են ապրելու ազատ ու արդար ընտրությունների արդյունքներով:

«ՄԻ-96» -ի ԸՕՎՀՀ

Այս խորագրի վերջին նյութերը