Կարծիք

26.11.2018 11:32


Ո՞նց 5 տարում, երբ ձեզանից առաջ նախատեսված էր, որ Հայաստանը 2 տարուց կունենա վիզայազերծ ռեժիմ Եվրամիության հետ

Ո՞նց 5 տարում, երբ ձեզանից առաջ նախատեսված էր, որ Հայաստանը 2 տարուց կունենա վիզայազերծ ռեժիմ Եվրամիության հետ

Լսում եմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումը.... Ասում են՝ առաջիկա 5 տարվա ընթացքում՝ առանց վիզայի ռեժիմ Եվրամիության հետ... Բայց, կներեք, նախկին իշխանությունը ասում էր՝ դա տեղի կունենա ոչ թե 5, այլ երկու տարի հետո՝ 2020-ին...

«Համապատասխան ժամանակահատվածում ազատ վիզային ռեժիմ ունենալու ձևակերպումը հստակ նշված է Հայաստան-ԵՄ համաձայնագրի 14-րդ պարբերությունում։ Այս մասին հստակ ձևակերպումներ կան Ռիգայի և Բրյուսելի Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրերում»,-նշեց Կարեն Նազարյանը և ընդգծեց, որ համաձայնագրում մասնավորապես նշված է, որ 2020 թվականին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզայի ազատ ռեժիմ»...

Այսինքն՝ բացատրեք խնդրեմ՝ ոնց 5 տարում, երբ ձեզանից շատ առաջ արդեն նախատեսված էր, որ Հայաստանը 2 տարուց կունենա վիզայազերծ ռեժիմ Եվրամիության հետ...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը